Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 482, որից ունենք առողջացման 30, մահվան՝ 3 դեպք

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 482-ի, ունենք առողջացման 30, մահվան՝ 3 դեպք, փաստացի բուժվողները 449-ն են, բացասական թեստեր՝ 2216:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաեվ

Խաշթառակում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն մանկատուն

Irina Abovyan

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց Honda-ի վարորդը վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Հանրային տրանսպորտը կգործի մայիսի 18-ից

Irina Abovyan

Զբաղվեք, որ հակասական երևույթներ ԲԿ-ներում չլինեն․ պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

Irina Abovyan

Վերջանում է մեկ ակնթարթում. ջեռոցում պատրաստված բանան՝ դարչինով և մեղրով

Irina Abovyan

Նյարդաբանը բացատրել է տղամարդկանց շրջանում կորոնավիրուսի պատճառով բարձր մահացությունը

Irina Abovyan