Քաղաքականություն

Օրացույց․ 30-ը մարտի․ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ)

1998-ի մարտի 30-ի նախագահի ընտրությունների այս դրվագը պատմական է՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը՝ Քոչարյանի օգտին քվեարկված հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Հանձնաժողովի անդամ Էմմա Խուդաբաշյանը կարճ եւ ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։ Սայաթ Նովայի երգի հնչյունների ներքո էր տեղի ունենում

1998-ի մարտի 30-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների ամփոփումը։ Թեկնածուները երկուսն էին՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Կարեն Դեմիրճյանը։

2001-ի մարտի 30-ին կառավարության դիմաց են հավաքվել բոլոր այն ձեռնարկատերերը, որոնք դժգոհում են ապրիլի 1-ից հաշվիչ դրամարկղային մեքենաներով աշխատելու որոշումից ։ Նրանք այդ մասին իմացել են 4 օր առաջ եւ իրենց հաշվին էլ պետք է գնեն 200 դոլարանոց այդ սարքերը։

2000 թվականի մարտի 30-ին Հայաստան էր ժամանել Համաշխարհային սկաուտական շարժման առաջնորդ Ժակ Մորելոն։ Նա մեր իշխանություններից պահանջում էր արդար դատաքննություն իրականացնել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի նկատմամբ։ Մորելոն Հարություն Հարությունյանին անվանեց աշխարհի գլխավոր սկաուտներից մեկը եւ հիշեցրեց, որ նրան ձերբակալելով Հայաստանը մտածելու շատ բան ունի։ Մորելոն 25 տարի գլխավորել էր Միջազգային Կարմիր խաչը եւ եղել է Նելսոն Մանդելայի հասարակական պաշտպանը։

2001-ի այս օրը «Երեւան» ստուդիայի աշխատակիցներին արգելվում է մուտք գործել իրենց տարածք ։ Աշխատակիցները համոզված են, որ Հանրային հեռուստաընկերությունն ուզում է ազատվել ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանից։ Հենց այդ պատճառով էլ նաեւ հոսանքազրկել է ստուդիան։

Կոմունիստների 2001-ի այս օրը հրավիրած համագումարի հյուրն է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը։ Հայ կոմունիստները Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում են որպես Արեւմուտքի կամակատար։

2002-ի մարտի 30-ին ՀՀՇ վարչության շենքում համագումար է հրավիրում Դավիթ Շահնազարյանի գլխավորած «21-րդ դար» կուսակցությունը եւ հայտարարում կուսակցության լուծարման մասին ։ Ռոբերտ Քոչարյանին նախորդող իշխանության ներկայացուցիչը խոսում է մի Հայաստանի մասին, որտեղ իշխանությունը զավթված է առանց ընտրությունների եւ դրա համար պատասխան տվող չկա։

2005-ի մարտի 30-ին Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ ցավոտ է լինելու եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար։ Սակայն գաղտնի ոչինչ չի արվելու։ «Էդ հո գրիչ չի, որ գաղտնի հանես, ընկերոջդ տաս»,-պարզաբանում է Սերժ Սարգսյանը։

2011-ի այս օրը Հայ ազգային կոնգրես շարժումը նիստ է հրավիրել Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ։ Օրակարգը հայտնի չէ, ենթադրաբար այն կապ ունի Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրելու հարցն է։ Ավելի քան երեք տարի քաղաքապետարանը չի արտոնում ընդդիմության որեւէ հանրահավաք Ազատության հրապարակում։

Նույն օրը Ազատության հրապարակում հոգեւորականի օրհնությամբ իր հացադուլը դադարեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը վերջին 15 օրերին Սերժ Սարգսյանից պահանջում էր «վար իջնել եւ ապահովել ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ»։ Հացադուլը դադարեցնելու պատճառը բժիշկների հորդորն էր եւ երեխաների հանդեպ պարտքը։

Կարդացեք նաեվ

«Թուրքին մեծարող վարչապետ, թուրքին պաշտպանող պատգամավոր, սորոսական ազգընտիրներ, անգրագետ իրավապաշտպաններ…». Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

Չալոները որ քայլում էին Նիկոլի հետ, հիասթափվել, եկել ցույց են անում. «Ռեֆորմիստների» երթը Երևանում

Irina Abovyan

Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել «թիթեռ եք նկարում»․ Շարմազանով

Irina Abovyan

Ահա, թե ինչու նախկին ոստիկանապետի հետ պատահածը խիստ նշանային բոլոր նրանց համար, որոնք փողն ու ցոփությունը դարձրել էին երկրի տեսակ…Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ անդրադարձը

Irina Abovyan

Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով Նիկոլ. Արմեն Աշոտյան

Gevorg Kazaryan

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Irina Abovyan