Հասարակություն

Ինչ Է խորհրդանշում աղավնին Էջմիածնի խաչին կանգնած

Երբ Մայր Աթոռում Հանրապետական Մաղթանք էր կատարվում, տեսախցիկը մի քանի անգամ ցույց տվեց, որ եկեղեցու խաչի վրա այս աղավնին է նստած: Հետաքրքիրն այն էր, որ այն սպասեց, մինչև արարողության ավարտն ու հենց աղոթքն ավարտվեց, օպերատորն էլի տեսախցիկը պահեց աղավնու վրա ու այդ պահին աղավնին թռավ: Ամբողջ ազգը տեսավ:

Ու հիմա ակտիվորեն տարածում են Ֆեյսբուքում: Աղավնին Աստվածաշնչում խորհրդանշում է հավատարմություն, որ բարի լուր բերեց Նոյին (Ծն. 8:11) և աղավնին նաև խորհրդանշում է Աստուծո Սուրբ Հոգին, որ աղավնապես իջավ Տեր Հիսուսի վրա, նրա մկրտության ժամանակ (Ղկ. 3:22): Սա լավ նշան է և հույս է տալիս բոլորիս: Գոնե հիշեցնում է Սբ. Գրքից այն ամենը ինչ նոր գրեցի: Բայց այս ամենը լավ է զղջացող մարդու համար:

Այս ամենը լավ է ապաշխարող մարդու համար: Այս ամենը լավ է սեփական անձը ուրացած, իր խաչը վերցրած ու Տեր Հիսուս Քրիստոսի ետևից գնացող մարդու համար: Սա մեզ պետք է հիշեցնի դարձի գալու: Սա պետք է քեզ հիշեցնի քո անձը Քրիստոսին նվիրելու:

Վերջի անգամ եր՞բ ես Ավետարանը բացել ու Աստուծո Խոսքը կարդացել: Մի ուշացրեք, սիրելի մարդիկ, մենք վերջին ժամանակներ ենք ապրում: Քրիստոսի ասած բոլոր նշաններն իրականանում են: Գոնե Աստուծո Խոսքը կարդացեք, ձեր ապրած ժամանակի նշանները հասկանալու համար: Փառք Աստուծո ամեն ինչի համար:


Կարդացեք նաեվ

2018թ. ամենանորաձև սանրվածքները կօգնեն ոճային տեսք ունենալ

Irina Abovyan

Սոչիում ձերբակալել են նորածնին գլխիվայր օրորող ծնողներին. Տեսանյութ

Irina Abovyan

Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն․ Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

Սկեսուրնե՛ր, երբեք չասեք այս բաները ձեր հարսին, եթե չեք ուզում կորցնել Ձեր որդուն…

Irina Abovyan

Հերթական սպանությունը՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցում՝ մուտքի դռան մոտ, հայտնաբերվել է գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով 40-ամյա տղամարդու դի

Irina Abovyan

6-ամյա մի տղան փրկել է հղի մոր կյանքը (լուսանկարներ)

Irina Abovyan