Հասարակություն

Մեզ կորոնավիրուսի դեմ վակսին պետք չէ, ոչ էլ դեղ: Մեզ ապաշխարել է պետք

Ու՞ր է Աստված այս Կորոնավիրուսի օրերին: Ընդհամենը մեկ ամսում Աստված աշխարհի հետ արեց այն, ինչ նա արեց Եգիպտոսում Մովսեսի ժամանակ: Աստված ոնց որ ասի «ուզում էք սպորտսմեններին ու թիմերի՞ն երկրպագել, ահա ես փակում եմ ձեր բոլոր ստադիոնները:

Ուզում էք երկրպագել երաժիշտների՞ն, ահա փակում եմ բոլոր ձեր համերգների կենտրոնները: Ուզում էք երկրպագել դերասաններին ու հայտնիների՞ն, ահա փակում եմ ձեր բոլոր կինո/թատրոնները: Ուզում էք երկրպագել փողն ու հարստությու՞նը, ահա փակում եմ ձեր ամբողջ տնտեսությունը: Չէք ուզու՞մ եկեղեցի գաք և ինձ հետ հաղորդվել, ահա փակում եմ ձեր բոլոր եկեղեցիները, ոմանք կվառվեն, ոմանք տարիներով կլինեն վերանորգոման տակ ինչպես ձեր Մայր Տաճարը, մնացածն էլ կփակվեն»: Սիրելի մարդիկ, շատ «հոգևոր» առաջնորդներ աշխարհում քարոզում են, թէ Աստված ողորմած է, Աստված ձեզ շատ է սիրում: Ես չեմ ուզում փափուկ բարձ դնել ձեր գլուխների տակ: Այո Աստված մեզ շատ է սիրում, դրա համար արտոնում է այս ամբողջը, որպեսզի մենք ապաշխարենք: Մեզ ապաշխարել է պետք: Լինեք հոգևորական թէ աշխարհական, ամբողջ ուժով ապաշխարություն քարոզեք, ամբողջ ուժով ապաշխարություն տարածեք, սեփական մեղքերը տեսնել, հառաչանքով զղջալ ու Աստծուն հնազանդվել քարոզեք: «Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կըներեմ նրանց եւ կբուժեմ նրանց երկիրը» (Բ.Մն 7:14): Մեզ կորոնավիրուսի դեմ վակսին պետք չէ, ոչ էլ դեղ: Մեզ ապաշխարել է պետք: Օգտագործե՛ք այս մեկուսացման ժամանակը, նայեք ձեր ներսը, նայեք ձեր մտքերին ու թէ ինչին էք կարևորություն տվել, հոգոց հանեք, հառաչեք և ձեր միտքն ու սիրտը տվեք միայն ամենակարևորին, Տեր Հիսուս Քրիստոսին:

Կարդացեք նաեվ

Կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը. նրան հատուկ ճոպաններով ու պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները.

Irina Abovyan

Կենդանակերպի 4 կանացի նշան, որոնք ունակ չեն սիրախաղի

Irina Abovyan

Աստղագուշակ՝ Մայիսի 28-ի համար

Irina Abovyan

Երևանում բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Irina Abovyan