Քաղաքականություն

Ցավոք, վստահության դեֆիցիտ կա. անգամ Փաշինյանին միանշանակ չեն ընդունում․ Վիգեն Ավետիս

Աշխարհն ի վերջո՝ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, համակերպվեց այն իրողությանը, որ կորոնավիրուսի պայքարում դեղանյութերի և պատվաստանյութերի բացակայության պարագայում լավագույն մեթոդը ինքնամեկուսացումն է, շփումների և ազատ տեղաշարժի սահմանափակումը:

Կորոնավիրուսը և աշխարհը. ինչ դասեր քաղեց աշխարհը Իտալիայի դառը փորձից: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է երկար տարիներ Իտալիայում բնակություն հաստատած և Հայաստան վերադարձած հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ:

Իտալիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների շարքում է: Կա տեսակետ, որ կորոնավիրուսի մեծ ծավալներով տարածմանը նպաստել է իտալացիների անհոգ վերաբերմունքը: Փաստորեն հասարակության վարքաբանությունը էական նշանակություն ունի կորոնավիրուսի տարածման հարցում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վիգեն Ավետիսը նշեց. «Իհարկե, իտալացիները չինացիների նման չեն ՝ անկարգապահ են, ստեղծագործ, ազատ: Ընդհանրապես եվրոպական ազատության հոգևոր արժեքներով շատ դժվար է ղեկավարել եվրոպացիներին, նրանք անղեկավարելի են, քանի որ իրենց պատմության մեջ անցել են բոլոր բարիերները, գտել երջանկության բանալին և հանգիստ ապրում էին: Վերջերս արդեն ստիպված են փոխել իրենց կյանքի ձևը»:

«Ի՞նչ է կատարվում աշխարհում: Կարծում եմ՝ 21-րդ դարում դեֆիցիտ է հայտնվել, որը կապ չունի կորոնավիրուսի հետ… Վստահության դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում: Այսօր ոչ ոք ոչ մեկին չի վստահում… Մարդը կորցրել է վստահությունը բոլորի հանդեպ: Այս վիրուսը գուցե եկավ սովորեցնելու, որ պետք է վստահել լավ մասնագետներին, և պետք է ազնիվ լինել: Բոլորը բոլորին խաբում են: Հիմա երբ մարդիկ տանն են, պետք է վերանայեն իրենց կյանքը… Աշխարհը պետք է փոխվի: Տեխնոլոգիաների զարգացման այս դարում բոլորս հսկողության տակ ենք, պետք է ճիշտ ապրենք, ոչ թե շեղվենք: Եթե ազնիվ ես, հզոր ես…»,- ընդգծեց քանդակագործը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ո՞վ է եղել Փաշինյանի ասած «զգացմունքային» պաշտոնյան

Irina Abovyan

Ձեզ թվում է` դուք ավելի շահագրգռված ե՞ք նախկիններին պատժված տեսնելուն, քան Նիկոլ Փաշինյա՞նը. ԴԻՊՈՒԿ

Irina Abovyan

Կայացվել են մի շարք որոշումներ. Արայիկ Հարությունյան

Gevorg Kazaryan

Գիշերը Հրապարակվեց Դավիթ Սանասարյանի սենսացիոն գրառումը. Դաշնակցության և Քոչարյանի մասին

Irina Abovyan

Իսկանդերի առեղծվածը կամ մի հայտարարության հնարավոր հետեւանքները

Irina Abovyan

Չեմ ուզում ու չեմ էլ անցկացնելու համեմատական, թե ինչ կլիներ, եթե էս ամենը լիներ նախկին իշխանությունների օրոք

Irina Abovyan