Քաղաքականություն

«Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի». Նորայր Նորիկյան

Համաձայն եմ, որ այս համաճարակի մեկնարկին մենք այդքան էլ լուրջ չընդունեցինք դրա հնարավոր բարդություններն ու ծավալը և հենց ամենասկզբում չձեռնարկեցինք առավել կոշտ ու խիստ միջոցներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու և այլ օջախների ձևավորումը բացառելու համար:

Որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա: Այս ամենը ճգնաժամային կառավարման փորձի պակասի, իրադրությունը և ռիսկերի վերահսկելիության աստիճանը ոչ համարժեք գնահատելու, համաճարակի մասշտաբայնության մակարդակը և ծավալման տարածքը օբյեկտիվորեն չկանխատեսելու հետևանք է:

Բայց սա ոչ թե միայն մեզ մոտ է, սա բոլոր պետություններին բնորոշ իրավիճակ է:

Սակայն, երբ արդեն արձանագրվում են մահեր, իսկ վարակվածների թիվը գնալով ավելանում է, ուրեմն իսկական սթափվելու ժամանակն է:

Եթե հայտարարվել է արտակարգ դրություն, և պարետի կողմից կայացվում են որոշումներ ու տրվում են ցուցումներ, ապա դրանք պետք է կատարվեն անվերապահորեն, հակառակ պարագայում գրոշի արժեք չունեն:

Այս պահին որևէ քաղաքական իրադարձություն, գործընթաց և նեղ կուսակցական կամ քաղաքական շահ պետք է ստորադասվի բոլորիս անվտանգության ու առողջության պահպանմանը:

Հիմա քաղաքական հաշվարկների ու գործընթացների, ազդեցությունների պահպանման ժամանակը չէ:

Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի՝ փորձելով հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից:

Հ.Գ. Խորապես ցավակցում եմ կորոնավիրուսի հետևանքով մահացած երեք քաղաքացիների հարազատներին ու բարեկամներին:

Կարդացեք նաեվ

Անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են ՔԿՀ․ Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

ԽԱԿԵՌՆԵՐԸ ՋԱՐԴԵԼ ԵՆ ԿԱՅՔԵՐ․ Ադրբեջանական հատուկ Ծառայությունները զանգեր են կատարում Հայաստան

Irina Abovyan

Արցախը Հայաստան է, և վերջ, Որդի՛ս…Հեյդար Ալիևի «կոչը»՝ Իլհամ Ալիևին

Irina Abovyan

Վիճաբանություն Ազգային ժողովում

Irina Abovyan

Արմեն Ավետյանի հզոր կոչը հայ ժողովրդին

Irina Abovyan

Քոչարյանի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են․ հայտարարություն

Irina Abovyan