Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում բռնկվել և թռիչքուղու վրա է ընկել Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ գտնվել է ութ մարդ: Այս մասին հայտնում է Manila Bulletin պորտալը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է անձնակազմի չորս անդամ, բժիշկ, բուժքույր, ինչպես նաև՝ Կանադայի քաղաքացի և նրա ուղեկցորդը Միացյալ Նահանգներից:
Ինքնաթիռը ուղևորվում էր Տոկիոյի միջազգային օդանավակայան:
Ականատեսների վկայությամբ՝ օդանավը բռնկվել է օդ բարձրանալու ժամանակ:


