Գիտնականները պարզել են «հավերժական երիտասարդության» գաղտնիքը: Այս մասին հաղորդվել է FASEB Journal գիտական ամսագրում:
Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է այն մեխանիզմը, որը թույլ է տալիս մարմնի բջիջները նորացնել և դիմադրել ծերացմանը: Ըստ նրանց նկարագրության՝ մարդու մարմնում բջիջները նորոգվում են վնասված միտոխոնդրիաներից «մաքրելուց» հետո:
Տարիքի հետ միտոխոնդրիաների նորացման գործընթացը դանդաղում է, ինչը հանգեցնում է մարմնի ծերացմանը: Սա հանգեցնում է մկանների զանգվածի կորստի և ավելորդ քաշի ավելացման:
Փորձագետները առաջարկել են միկրոխոնդրիաների ուսումնասիրության նոր հայեցակարգ: Ստացված տվյալները կօգնեն խթանել բջիջների նորացումը: