Հասարակություն

Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծի զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան. Նաիրա Զոհրաբյան

Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան

Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ

Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։


Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներն են։ Առաջնագծի մեր զինվորները բուժծառայողներ են։
Բոլոր նրանք, ովքեր ամեն օր, երբեմն անհավասար կռիվ են տալիս մարդակեր ԿՈՎԻԴ 19-ի դեմ։
Լավ է, որ մենք ասում ենք՝ ապրես բժիշկ։ Բայց հեշթեգերով ու բժիշկներին շնորհակալություն հայտնելու չելենջներով մենք չենք լուծելու բուժաշխատողների սոցիալական երաշխիքների հարցը։
Այս պատերազմի առաջնագծում մարդու կյանքի համար կռիվ տվող բժիշկը հայրենիքի պաշտպանության համար կռիվ տվող նույն զինվորն է ու այդ բուժաշխատողն ու նրա ընտանիքը պիտի ունենան սոցիալական պաշտպանության նույն երաշխիքները, որը ունեն հայրենիքի պաշտպանության համար հաշմված, կամ, Աստված մի արասցե, զոհված զինծառայողները։
Այս պահին Հայաստանում 6 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով։
Չեմ բացառում, որ նրանց թիվը մեծանալու է։
Վաղը ես շրջանառության մեջ եմ դնելու «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությաննների նախագիծ, որով հստակ սոցիալական երաշխիքներ ենք սահմանելու համաճարակների եւ այլ «սահմանային-պատերազմական» իրավիճակներում բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին։
Սա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր ենք անել։

Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի…

Posted by Naira Zohrabyan on Sunday, March 29, 2020

Կարդացեք նաեվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, Կոմիտաս է երգում

Irina Abovyan

Երևանի Կոնդ թաղամասում մասնակի փլուզվել է շինության երկրորդ հարկը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված

Irina Abovyan

50 տարեց շահառուի տաք ճաշը համաճարակի այս օրերին կամավորները տանում են նրանց տները

Irina Abovyan

«Ադրբեջանը ստիպված կլինի կրճատել ռազմական ծախսերը. այս պահին բյուջեում ռազմական ոլորտի համար նախատեսված է 2.2 միլիարդ դոլարին համարժեք մանաթ». ադրբեջանագետ

Irina Abovyan

Եթե վարակակիրների թիվը շարունակի մնալ օրական 300-ից 400-ի սահմանում, արդեն լավ է. թոքաբան

Irina Abovyan

27 շնչառական սարք Վրաստանից Հայաստան հասավ

Irina Abovyan