Քաղաքականություն

«Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան». Ալեն Սիմոնյանի անդրադարձը Վազգեն Մանուկյանի հայտարարություններին

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան հայտարարություններին.

«Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:
Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են եւ այսպես շարունակ:

Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:
Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:
Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Կարդացեք նաեվ

Թողիր փախար, էկար նիկոլին շոպլիկություն արիր, պաշտոն տվին, այ գնելիկ.ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Պուտինը Զարմացած է Արցախի նախագահով Արայիկը Ցնցել է Ռուսաստանը

Irina Abovyan

Այ քառակուսի գլխով Անմազ շարմազներ՝ ձեր շեֆը գողացելա, խաբելա, քթերնա քաշել. Ջախջախիչ գրառում

Irina Abovyan

«Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար և մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է».

Irina Abovyan

Կոմանդոսը խոսել է իրավիճակի ելքերի մասին

Irina Abovyan

Հրատապ՝ ԱԱԾ- Ն մտավ Արսեն Թորոսյանի սենյակ, Երկրի միլիոնները կերել են՝ Նիկոլի դաժան հրամանը

Irina Abovyan