Քաղաքականություն

ՌԴ մեկնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն հատուկ հավելվածում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի մեկնարկի մասին։ Քաղաքացիները կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու դեպքում հնարավորություն կունենան մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ծրագիրը առայժմ փորձնական կարգով է մեկնարկում, մինչև մարտի 1-ը։

«Նախափորձարկում անցել է, կարծում ենք ծրագիրը կաշխատի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Առողապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ստեղծվել է հավելված (Путешествую без COVID-19), որի միջոցով քաղաքացին կարող է ընտրել այն լաբորատորին, որտեղ ուզում է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Քաղաքացին պետք է մոտենա լաբարատորիա, հանձնի թեստը և դրա արդյունքները QR կոդով ստանա։ Հավելվածում արդեն, բացասական թեստի դեպքում, կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը։

Թեստը կարելի է հանձնել հավելվածում նշված լաբորատորիաներից որևէ մեկում։

«Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հավելվածը իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստը արվել է մինչև 72 ժամվա ընթացքում և կանաչ պատուհանը ունենալու դեպքում միայն կարող են ճամփորդել»,-նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաեվ

Քյարամյանը Բացահայտեց Ողջ ճշմարտությունը․ Տեսեք թե ինչ է եղել իրականում

Irina Abovyan

«Աչքիս՝ ոչ էլ հիվանդ է…»․ Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով Նիկոլ. Արմեն Աշոտյան

Gevorg Kazaryan

ՀԱՅԵՐ ՋԱՆ ՏԱՐԱԾԵՔ․ սիրված դերասանը խոսեց․ դե կարայիք դուք անեիք բա ․․․ ՎԵՐՋ ՏՎԵՔ ԷՍ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ․․․

Irina Abovyan

Նիկոլը կմնա, քանի մենք Քոչարյան-Սարգսյան-Տեր-Պետրոսյան փակ ցիկլի մեջ ենք. Մարուքյան

Irina Abovyan

Նիկոլը Չի հավատում․ Քոչարյանի զանգը Էրդողանին, Տոնոյանը Ցնցեց

Irina Abovyan