Հասարակություն

iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար

Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:

Ընկերության ներկայացուցիչները շեշտել են, որ iPhone 12-ը մագնիսների որոշակի քանակ ունի, որոնք ավելի շատ են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում: Ընդ որում, մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են փոխազդել տեղադրված սրտի խթանիչների եւ դեֆիբիլյատորների հետ: Այս կապակցությամբ խորհուրդ է տրվում սարքը 15 սանտիմետրից կամ 30 սանտիմետրից ավել հեռավորության վրա պահել անլար լիցքավորելման ժամանակ:

Apple-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել նաեւ նախքան iPhone 12-ի օգտագործումը խորհրդակցել բժշկի, առողջապահության ոլորտի մասնագետի կամ բժշկական սարքերի արտադրողի հետ: «Եթե դուք կասկածում եք, որ iPhone-ը կամ ցանկացած MagSafe աքսեսուար խանգարում են ձեր բժշկական սարքին, դադարեցրեք iPhone-ի կամ MagSafe աքսեսուարների օգտագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2020 թվականի աշնանը ներկայացված iPhone 12 սերիայի սմարթֆոնները, ինչպես եւ MagSafe անլար լիցքավորումը, որոշակի քանակությամբ մագնիսներ ունեն: Դրանք ապահովում են հեռախոսի ճիշտ դիրքը լիցքավորիչի նկատմամբ եւ աքսեսուարների միացումը:

Կարդացեք նաեվ

Արսեն Թորոսյանն այցելել է սրճարան (ֆոտո)

Irina Abovyan

Մանկապարտեզների այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի հակահամաճարակային անվտանգությունից բխող կանոններին, կհեռացվեն համակարգից

Irina Abovyan

Մենք մեղավոր չենք, որ վերապրել ենք… Ռաֆայել Մնացականյանի ջախջախիչ անդրադարձը վերջին իրադարձություններին

Irina Abovyan

Լոս Անջելեսում ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա. կան վիրավորներ

Irina Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 21 զինծառայող

Irina Abovyan

Երեկ Երևանում՝ Մուշավան թաղամասում, խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից Opel-ի վարորդը մահացել է

Irina Abovyan