Սիրելի քաղաքացիներ, հենց նոր դուրս եկա երեկ «աղմուկ բարձրացրած» Գոռի տանից, ով իր ընտանիքի հետ ապրում է Գյումրի քաղաքի Մուշ 2֊1 հասցեում և նկարները հրապարակում եմ իրենց թույլտվությամբ։ Ընտանիքը գտնվում է ծայրահեղ վիճակում, տան բոլոր անդամները այդ թվում նաև երեխան հաշվառված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Ես բավականաչափ սնունդ փոխանցեցի, բայց կարիք կլինի ևս 10 օրից աջակցել։
Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարրա է փնտրել, որ մորաքույրը վաճառի, բայց մայրիկը շատ ամաչում էր, որ երեխան գնացել է աղբավայր։ Խոստացան, որ ուշադիր կլինեն, բայց վերահսկողության կարիք կա։ Լավ եղեք, առողջ եղեք։ Ունեն հոսանքի պարտք 15000 դր։
Հուսամ, որ «Հրապարակ» ֊ը սա էլ կատարածի։