Հասարակություն

Այսպիսի գերվտանգավոր ու գերզգայուն իրավիճակներում սխալ ուղերձները բթացնում են քաղաքացիների զգոնությունը և նպաստում վիճակի է՛լ ավելի վատթարացմանը

Այսպիսի գերվտանգավոր ու գերզգայուն իրավիճակներում սխալ ուղերձները բթացնում են քաղաքացիների զգոնությունը և նպաստում վիճակի է՛լ ավելի վատթարացմանը։

Նույնիսկ ավելորդ եմ համարում հիշատակել վարչապետ Փաշինյանի «ում շունն է»-ն ու «պինցետ-տնական օղին». դրանց «շնորհիվ» թուլացավ քաղաքացիների զգոնությունը մարտի առաջին կեսին, առիթ տվեց մատների արանքով նայել վտանգին՝ զրկելով մեր հանրությանը համաճարակի տարածումը իսկապես արդյունավետ նախականխելու հնարավորությունից։

Լավ, դա առայժմ անցանք։

Բա հիմա՞ ինչու եք սխալ ուղերձներ տալիս։ Օրինակ, ինչու՞ են իշխանության ներկայացուցիչները ու մասնավորապես պարետը անընդհատ պնդում, որ «Կառավարության ջանքերն արդյունավետ են»։ Սա նույնպես չհիմնավորված բթացնում է քաղաքացիների զգոնությունը՝ թուլացնելով ինքնամեկուսացումը հնարավորինս խստորեն պահելու մոտիվացիան։

Նույնն էր մարտի 22-ին, երբ վարակակիրների թիվը, պաշտոնական տվյալներով, ավելացավ ընդամենը 4-ով՝ թույլ տալով իշխանական քարոզիչներին նրբորեն ակնարկել, որ՝ «ըհը, հենա ոնց որ կառավարության հիանալի ջանքերի շնորհիվ վիճակը սկսում է կարգավորվել»։

«Կյանքը շարունակվում է» լոզունգի ներքո՝ ԱԺ քառօրյան հանգիստ անցկացնելն էլ՝ վրադիր։

Վե՛րջ տվեք ինքնագովազդը։ Ճի՛շտ ուղերձներ հղեք։ Բոլորս էլ տեսնում ենք ձեր ջանքերը, բայց դրանց «արդյունավետ» կամ «անարդյունավետ» գնահատական տալու ժամանակը հաստատ հիմա չէ։

Ասե՛ք, որ վիճակը է՛լ ավելի է վատանալու։ Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ։ Ասե՛ք, որ կարանտինը պետք է ևս մեկ շաբաթով երկարացնել։

Ճի՛շտը ասեք։

Կարդացեք նաեվ

Լավ լուր՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ Նոր հիփոթեքային ծրագիր

Irina Abovyan

Երբ իմացա, թե ինչու է հարևանուհիս ներքնակի վրա սոդա լցնում, շատ զարմացա և հիմա ես էլ եմ այդպես վարվում

Irina Abovyan

Որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը. Ոստիկանություն

Irina Abovyan

Ակտիվիստներն ի նշան բողոքի ձեռքերը շղթայել են ԱԺ դարպասին

Irina Abovyan

«Կեղծիքն ու սուտն անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել». Մարիամ Փաշինյան

Irina Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արմավիրի մարզում

Irina Abovyan