Insider- ի լրագրողները զրուցել են տարբեր ռեստորանների խոհարարների հետ և պարզել, թե որ ճաշատեսակներն է ճիշտ պահել սառցարանում:Հրուշակագործ և բաղադրատոմսերի մշակող Ջեսսի Շիհանը խորհուրդ է տալիս սառցարանում պահել շերտավոր խմորով ուտեստները:
«Տորթին ավելացրեք շոկոլադ, վանիլային կրեմ, սերուցքային պանիր, դարչին և պահեք այն սառցարանում մինչև մեկ ամիս», – խորհուրդ է տալիս Շիհանը:Շեֆ-խոհարար Քրիս Մարտինը կարծում է, որ սառեցման և հալեցման համար իդեալական ուտեստ է քարրին, քանի որ այն ունի այնպիսի համ, որը ոչինչ չի կարող փչացնել: Այստեղ կարևոր է կոշտ տարայի փոխարեն օգտագործել հատուկ փաթեթ, որը թույլ չտա օդի մուտք:
«Ես սիրում եմ սառեցնել շոգեխաշած կերակուրները: Մենք օգտագործում ենք վակուումային փաթեթավորում», – ասում է Լոս Անջելեսից շեֆ- խոհարար Ջեթ Թիլան:Համն ու բաղադրությունը պահպանելու համար նա խորհուրդ է տալիս շոգեխաշած ուտեստներն ուտել սառցարանից հանելուց մի քանի ժամ հետո: Այդ դեպքում դրանք կհասցնեն հալչել: Բայց եթե դրա համար ժամանակ չկա, ուտելիքը կարելի է տաքացնել միկրոալիքային վառարանում: