Հասարակություն

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի

Գառնի-Երևան ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00-ը Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ,
  • Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փող. 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,
  • Շենգավիթ վարչական շրջան` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր,

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

  • Արարատի մարզ` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաեվ

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՎՎԱԾ ԴԻՐՔԸ ԵՒ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԴԻԱԿՆԵՐԻ ԿՈՒՅՏԵՐ

Irina Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի որոշ հատվածներում

Irina Abovyan

Ցավալի է..Ծեծի ենթարկված խաշթառակցի 6-ամյա երեխան մահացել է հիվանդանոցում

Irina Abovyan

Խնկի բուժական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն: Վերջին հետազոտությունը, որը արեցին բժիշկներին

Irina Abovyan

Ինչից է «վախենում» և ինչից չի «վախենում» կորոնավիրուսը

Irina Abovyan

Դպրոց չհաճախող երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու․ «Հայաստանի Հանրապետություն»

Irina Abovyan