Քաղաքականություն

Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով. Շարմազանով

Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։Գարեգին Նժդեհ։Վերջին շրջանում հաճախ եմ լսում «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։ Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնրիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։Բայց այլ ճանապարհ չկա։Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով։

Կարդացեք նաեվ

Փաշինյանի թավիշը հոգնեցրեց․ չի կարելի հրեշների դեմ պլետով պայքարել

Irina Abovyan

Այս կադրերում երևում է, թե ովքեր մեջքից խփեցին Մարուքյանին

Irina Abovyan

Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձեւով կասեցվելու են. Տիգրան Ավինյան

Irina Abovyan

Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում

Irina Abovyan

Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի. Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

Էդմոն Մարուքյանը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրա միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ

Irina Abovyan