Հասարակություն

«Հաղթանակի ապրիլ». նոր ֆիլմ Ապրիլյան պատերազմի մասին

Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցին ընդառաջ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը երեկ հեռուստադիտողին ներկայացրեց Ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմից մի հատված՝ անոնս, որում խոստացավ երկու մասից բաղկացած հերոսապատում ֆիլմով օրերս պատմել Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը, որը դիտելուց հետո ոչ մի անպատասխան հարց չի մնա Քառօրյա պատերազմի մասին:

168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ֆիլմի հեղինակ ու պրոդյուսեր Հարություն Հարությունյանն ասաց, որ այսօր նա աշխատում է իր երազած հեռուստաընկերությունում, որտեղ զուգահեռ ստեղծագործում են, փորձում հեղափոխություն անել՝ հեռուստատեսության ոլորտում:

«Երազում էի աշխատել այնպիսի հեռուստատեսությունում, որտեղ հնարավոր կլիներ ստեղծագործել, նկարահանել լավ ֆիլմեր, ունենալ լավ հաղորդումներ և, իհարկե, միջազգային ստանդարտներին չզիջող լրատվություն, և այնպես ստացվեց, որ հիմա ոչ միայն այդ հեռուստատեսությունը կա, այլև ինքս դերակատարում ունեմ այդ գործում: Իհարկե, դժվար է այս փոքրիկ անձնակազմով ստանալ այն, ինչի մասին երազել եմ, բայց երբ անձնակազմում բոլորն անխտիր սիրում են իրենց գործը, հնարավոր է ոլորտում անել իսկական հեղափոխություն: Փոքր, սահմանափակ բյուջեով և աներևակայելի փոքր անձնակազմով, այս կարգի հեռուստատեսության համար, մեր արածը, լինի դա լրատվական ոլորտում, թե ստեղծագործական, առանց ամաչելու կարող եմ հպարտանալ. մենք ճիշտ ճանապարհին ենք: Անելիքնե՞ր, շատ կան, բացթողումներ՝ ևս, բայց մենք, փառք Աստծո, դա տեսնում ենք, զգում, քննարկում և քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմին, ապա հեղինակի խոսքով՝ ֆիլմը հաղթանակի ու այդ հաղթանակը կերտած ժողովրդի մասին է: Իսկ ինչո՞ւ հենց «Հաղթանակի ապրիլ»:

«Ես շատ երկար եմ մտածել ֆիլմի անվան վրա: Ապրիլը հայության համար ասոցիացվում է ցեղասպանության հետ, մեզ համար ապրիլները բարենպաստ չեն եղել, և, եթե մենք չունենայինք պետականություն, ազգային բանակ, այն դառը ճակատագիրը, որին արժանացանք 1915-ին, 1920-ին Շուշիում, նույնը լինելու էր 2016-ի ապրիլին Արցախի ողջ տարածքում, գուցեև՝ Սյունիքում: Շահարկել հաղթանակը՝ անբարոյականություն է, հաղթողներին չեն դատում, իսկ մենք հաղթել ենք, հաղթեցինք… վերջին երեսուն տարում երկրորդ անգամ: Ուզում եմ դրանում ոչ ոք չկասկածի: Ֆիլմը հաղթանակի մասին է և այդ հաղթանակը կերտած ժողովրդի: Փակագծերը չեմ ուզում բացել, ֆիլմից կիմանաք»,- 168.am-ին ասաց Հ. Հարությունյանը:

Ահա և վերջ, մենք պատրաստ ենք: Ձեզ մնում է հանգիստ նստել և վայելել: Բարի դիտում: Շուտով:

Posted by Harutyun Harutyunyan on Saturday, March 28, 2020
Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի 2 նշան, որ չեն կարողանում երկարաժամկետ հարաբերությունների մեջ գտնվել սիրելիի հետ

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանի հոր անչափ հուզիչ խոսքը որդու մասին…

Irina Abovyan

Ինչպես ճիշտ ախտահանել բնակարանը

Irina Abovyan

«Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ահազանգ

Irina Abovyan

Կառավարության հաստատած միջոցառումների շրջանակում 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել

Irina Abovyan

«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդար

Irina Abovyan