Հասարակություն

10-ամյա աղջիկը մահացել է TikTok-ում տարածված վտանգավոր «չելլենջը» կրկնելուց հետո

Սիցիլիայի Պալերմո քաղաքում 10-ամյա աղջիկը մահացել է շնչահեղձությունից՝ փորձելով կրկնել TikTok սոցիալական ցանցի վտանգավոր «չելլենջներից» մեկը, որը հայտնի է «բլեքաութ» (գիտակցության ժամանակավոր կորուստ) անունով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է՝ «չելլենջի» մասնակիցները գոտիով փաթաթել են պարանոցն, պահել շունչն ու նկարահանել տեսանյութը:

«Աղջկան լոգարանում է գտել հնգամյա քույրը. մահացածի կողքին եղել է հեռախոս: «Չելլենջի» հետևանքով, սոցցանցի մանկահասակ օգտատերը մահացել է հիվանդանոցում», – ասված է հաղորդագրության մեջ:


Դեպքից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մինչև փետրվարի 15-ը արգելափակել սոցցանցի բոլոր չստուգված օգտատերերի հաշիվները:

Իր հերթին, TikTok-ը հայտնել է, որ ընկերությանը չի հաջողվել գտնել որևէ բովանդակություն, որը կարող է խրախուսել աղջկան մասնակցել այս «չելլենջին»: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը պատրաստակամություն է հայտնել օգնել իշխանություններին ինքնասպանության հնարավոր դրդման հետաքննության հարցում:

«TikTok-յան համայնքի անվտանգությունը մեր բացարձակ գերակայությունն է, ուստի մենք թույլ չենք տալիս որևէ բովանդակությամբ խրախուսել կամ խթանել վտանգավոր վարքը», – ասել է TikTok- ի խոսնակը:

Կարդացեք նաեվ

Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Irina Abovyan

Իսկ Դուք գիտեք թե ինչ է նշանակում հավի կրծքամսի վրայի սպիտակ գծերը. Խուսափեք այսպիսի միս գնելուց

Irina Abovyan

Լոգարանի բորբոսից ազատվելու հիանալի միջոց

Irina Abovyan

Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ. Հովհաննիսյան

Irina Abovyan

«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով

Gevorg Kazaryan

Հաճախ եմ հանդիպում Արման Սարգսյանի հետ, ընկերներ ենք, բա մեր թիմի անդամն է, եթե անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյանը՝ Ոստիկանությունում Ա․ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Irina Abovyan