Քաղաքականություն

Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան

Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ, տեղեկացնում է 168.am-ը:

«Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում և շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է և պրակտիկորեն աշխատող վակցինա է:  Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Հունգարիան, շատ երկրներ: Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»,- ասաց Պողոսյանը:

Բժիշկը պնդեց, որ գործող իշխանության վատ աշխատանքի օրինակները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է:

«Վերցնել նշանակել առողջապահության նախարար մարդու, ով կյանքում  մի հիվանդի մատով չի կպել, գաղափար չունի, թե դա ինչ է նշանակում, իսկ բժշկին նշանակել Շիրակի մարզպետ: Էդ մենակ մի բանի համար է արվում՝ քանդելու, մենք գործ ունենք թշնամու հետ: Մենք իրենց  դաշտում չենք կարող հաղթել: Մենք մեր կրթությունը, ինտելեկտը պետք է դնենք մի կողմ և իրենց դեմ պայքարենք այնպես, ինչպես թշնամու դեմ: Այստեղ նստած է վիրաբույժ, նա գիտի՝ որտեղ թարախ կա, պետք է հեռացնել, դեղը չի օգնի, մենք շատ բարի ձևով ենք նրանց հետ վարվում»,- ասաց Պողոսյանը:

Կարդացեք նաեվ

Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել. տվել ենք մոտ 800 զոհ

Irina Abovyan

«Արմեն Սարգսյանն ապշած դուրս է եկել ԳՇ-ից». ի՞նչ են նախագահին պատմել գեներալիտետն ու Օնիկ Գասպարյանը

Irina Abovyan

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սա ի՞նչ խայտառակություն է. Սասու՛ն, ինչու՞ ես հոխորտում քո ռազմական անցյալով»

Irina Abovyan

Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր․ Արթուր Վանեցյան

Irina Abovyan

Երկու տարի ա Հայաստանը դարձել էր ՌԴ-ում` իշխանությունների հետ խնդիր ունեցող կրիմինալիտետի ապահով հանգրվան

Irina Abovyan