Հասարակություն

Զարմանալի փաստեր ադի-բուդու մասին


Ադի-բուդիի հայրենիքը համարվում է Ամերիկան: Ասում են, որ հնդկացիները ադիբուդին նվիրել են  գաղութարարներին, որպես նվեր: Նաև Քրիստոֆեր Կոլումբոսը ադիբուդի բերեց Եվրոպա 15-րդ դարի վերջին:

Ադի-բուդու արտադրության համար օգտագործվում է միայն եգիպտացորենի հատուկ տեսակ, որը պայթում է ջերմաստիճանի վերամշակման ժամանակ: Դա պայմանավորված է հացահատիկի ներսում խոնավության առկայությամբ, որը եփում և կոտրում է կեղևը:

Առաջին ադի-բուդիի ապարատը հորինել է Չարլզ Կրետորը՝ Չիկագոյում, 1885 թվականին: 1984 թվականից գործածության մեջ է դրվել հատուկ միկրոալիքային վառարան, որը կարողանում է միանգամից մեծ քանակությամբ ադիբուդի արտադրել։Ամերիկացի արտադրողները  ադի-բուդու վաճառքը  սկսեցին կառնավալներում՝ 19-րդ դարի վերջին:

Կինոթատրոններում ադի-բուդի սկսվեց վաճառվել 1912 թվականին: Նրա վաճառքից ստացված շահույթը գերազանցել է տոմսերի վաճառքից ստացված եկամուտը: Այսօր այն համարվում է, որպես կինոթատրոնների, սպորտային իրադարձությունների և այլ միջոցառումների ընթացքում հանդիսատեսի կողմից օգտագործվող ուտելիք։

Կարդացեք նաեվ

Արդեն ասել եմ, որ համաճարակից դուրս գալու 2 ուղի կա

Irina Abovyan

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

Irina Abovyan

Ադրբեջանական վայրագությունների հետևանքները Մոսկվայում

Irina Abovyan

Ահավոր էր այն, ինչ տեսա․ պատմում են կորոնավիրուսից մահացածների հարազատները

Irina Abovyan

«Ծանոթ ենք խառնել, սպասում ենք՝ տանեն». կամավոր

Irina Abovyan

Ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից

Irina Abovyan