Հասարակություն

Ջոբսը մահից առաջ ասաց` «Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ

Ջոբսը մահից առաջ ասաց`
«Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, որով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ:


Մթության մեջ, երբ ես նայում եմ կենսաապահովման սարքերի կանաչ լույսին ու լսում մեխանիկական բութ ձայնը, մահվան շունչն ավելի մոտիկից եմ զգում:
Այժմ ես գիտեմ, որ երբ մենք բավականաչափ հարստություն ենք կուտակում, մենք պետք է բոլորովին այլ հարցեր տանք կյանքում, որոնք կապված չեն հարստության հետ…
Պետք է լինի մի բան, որը ավելի կարևոր է. միգուցե հարաբերությունները, արվեստը, միգուցե երիտասարդության երազանքները…
Հարստության անդադար ձեռքբերումները մարդուն խամաճիկ են դարձնում, ինչպես և պատահեց իմ դեպքում:
Աստված մեզ զգացմունքներ է տվել, որպեսզի մեր սերը փոխանցենք յուրաքանչյուր սրտին, և հարստության մասին ոչ մի պատրանք չպետք է լինի:
Հարստությունը, որը ես ձեռք եմ բերել կյանքի ընթացքում, ես չեմ կարող ինձ հետ վերցնել:
Այն, ինչ ես կարող եմ վերցնել, միայն սիրո առաջացրած հիշողություններն են:
Ահա իրական հարստությունը, որը պետք է հետևի Ձեզ, ուղեկցի Ձեզ, ուժ և լույս տա՝ առաջ շարժվելու համար:
Սերը կարող է հազարավոր մղոններ ճամփորդել: Կյանքը սահմաններ չի ճանաչում: Գնացեք այնտեղ, ուր ցանկանում եք գնալ: Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Այս ամենը Ձեր սրտում ու Ձեր ձեռքերում է:
Ո՞րն է աշխարհի ամենաթանկ մահճակալը. «հիվանդ մարդու մահճակալը»…
Դուք կարող եք որևէ մեկին աշխատանքի ընդունել՝ Ձեր փոխարեն մեքենա վարելու համար, գումար աշխատելու
Ձեզ համար, սակայն ոչ ոք Ձեր փոխարեն չի կրի Ձեր հիվանդությունները:
Նյութական առարկաները, որոնք մենք կորցրել ենք, կարող են գտնվել, սակայն կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե կորցնես, այն «կյանքն» է:
Երբ մարդը հասնում է վիրահատական սենյակին, հասկանում է, որ կա մի գիրք, որը նա մինչև այսօր չի ավարտել կարդալ. «առողջ կյանքի գիրքը»:
Կարևոր չէ՝ կյանքի որ փուլում ենք գտնվում հենց այս պահին, մենք բոլորս էլ կհասնենք այն օրվան, երբ վարագույրը կիջնի:
Ձեր գանձերն ընտանիքի հանդեպ սերն է, սերը դեպի Ձեր երկրորդ կեսը, սերը Ձեր ընկերների նկատմամբ…
Պահպանեք Ձեզ, հոգ տարեք մյուսների մասին»
թարգմանությունը՝ Մանուկ Նիգոյանի

Ջոբսը մահից առաջ ասաց`«Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ, որ…

Posted by ԴԱՐԱՆ – ՀԱՅ ԳԻՐՔ on Tuesday, March 24, 2020

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր. հավաքվածներն ասում են՝ հնչել են կրակոցներ

Irina Abovyan

Բանջարեղենային շատ համեղ և արագ պատրաստվող տաք ուտեստ

Irina Abovyan

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը կարող են կանխել ծերացումը

Irina Abovyan

ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը․ #РБК

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, 709 հիվանդ առողջացել է

Irina Abovyan

Սևանա լճի մոտ շարունակվում են կորած քաղաքացու որոնումները

Irina Abovyan