Քաղաքականություն

«Նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն»

Հանրապետականի “տնազ”

Երեկ կեսգիշերից իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսը թողած՝ Պետրոսյան Գևորգի դեմ «պատերազմ» հայտարարեցին։


Գևորգին պաշտպանելու խնդիր չունեմ, մանավանդ, նրա արտահայատությունը քաղաքական առումով այնքան էլ կոռեկտ չեմ համարում։
Բայց ուրիշ բան է ինձ ապշեցնում։ Ոնց կարող է հեղափոխությամբ իշխանության եկած թիմն էսքան շուտ Հանրապետականի «տնազ» դառնալ՝ նույն տեքստերով գրած ստատուսներով։ Խի եք էսքան պրիմիտիվ, տղերք, որ գնացիք նմանվեցիք ՀՀԿ-ի «կոմսոմոլներին», որոնք՝ 2015-ի փետրվարին Սերժի համար «դոշ» տալով, «զոհվում» էին հայտնի «պատերազմներում»։ Էլի ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ասում եմ՝ նոր բան մտածեք, որ ՀՀԿ-ի ջահելների պես «երիտյոնջա» չդառնաք։
Թե բա՝ «կարանտյա»։ Տո, այ փայլուն հայերնի տիտաններ, կարանտին կամ կարանտյա բառերը զգույշ օգտագործեք, որովհետև արտակարգ դրությունը, որ անցնի՝ իսկապես պարզել է պետք, թե ում թեթեև ձեռքով մարտի սկզբին օդանավակայանում կարանտին չմտցվեց՝ կորոնավիրուսի համար Հայաստան ելքի «ազատ ռեժիմ» արտոնելու հետևանքով։ Դուք ավելի լավ է՝ պարզեք, թե վերջն ի՞նչ կենդանի է կորոնավիրուսը(վերջին տվյալներով՝ շուն էր)։
Թե բա՝ կարանտինը պրծնենք «քաղաքական ախտահարում» ենք անելու։ Ճիշտ եք ասում ու ձեզանից էլ էդ ախտահարումը պետք է սկսվի, որովհետև բոլորդ նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն։

Հանրապետականի "տնազ"Երեկ կեսգիշերից իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսը թողած՝ Պետրոսյան Գևորգի դեմ «պատերազմ»…

Posted by Սուրեն Սուրենյանց on Saturday, March 28, 2020

Կարդացեք նաեվ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական բլոկի ղեկավարների և ԿԲ մասնագետների հետ

Irina Abovyan

Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան

Irina Abovyan

Դոգը խոսեց՝ Հերթական ցնցող բացահայտումները կճնշի շատերին. ԿԵՑՑԵ՛Ս

Irina Abovyan

Նիկո՛լ, էդ գլխիցդ լրտես ա մտել ու քեզ հուշում է՝ ինչ անես.Գուրգեն Եղիազարյան

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

Irina Abovyan

6 բան, որ փոխեց Նիկոլ Փաշինյանը, հատուկ նրանց համար, որ ասում են բան չի փոխվել

Irina Abovyan