Հասարակություն

Որո՞նք են սրտի համար առավել վնասակար ուտելիքները

Սրտի համար ամենավտանգավոր ուտելիքներն են թխվածքներն ու կիսաֆաբրիկատները: Այդ մասին իսպանացի սրտաբան Պաբլո Կանեպան հայտնել է La Vanguardia հրատարակությանը:

Ըստ նրա՝ այդ ուտելիքները հանգեցնում են քաշի ավելացման, ինչպես նաև կարող են բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և առաջացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգ:

Փորձագետը հաստատել է, որ հարկավոր է հրաժարվել ալկոհոլային և ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներից, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ աղից:

Հագեցած ճարպերով հարուստ կարմիր միսը նույնպես կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Նախապատվությունը պետք է տրվի հավին:

Բժիշկը նաև խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ ընկույզ, որոշ տեսակի ձկներ և ավոկադոյի սերմեր:

Սրտի կաթվածի հակվածություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հետևել միջերկրածովյան սննդակարգին:

Կարդացեք նաեվ

Վիրուսաբանը տվել է կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ չվարակվել կորոնավիրուսով՝ պանդեմիայի ժամանակ

Irina Abovyan

Լայնամասշտաբ հարձակում Արցախի երկայնքով

Irina Abovyan

Երկրաշարժ Չինաստանում․ կան զոհեր

Irina Abovyan

Աղոթք զինվորների համար

Irina Abovyan

Հիանալի նախաճաշ, համեղ ու ախորժելի

Irina Abovyan

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

Irina Abovyan