Հասարակություն

Լարված իրավիճակ Մասիվի գյուղատնտեսական շուկայում. չնայած պարետի հավաստիացումներին, ոմն «Մոլի» տնօրեն Դավիթը շուկան փակել է տվել

Այսօր՝ մարտի 28-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Մասիվի շուկայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուկայի գործունեությունը դադարեցվել է, ինչը հարուցել էլ հարյուրավոր աշխատակիցների զայրույթը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շուկայի աշխատակիցներն ասում էին. «Մենք տեղյակ էինք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք ասում էին, որ բոլոր գյուղատնտեսական շուկաներն աշխատում են:

Մեր շուկան գյուղատնտեսական չէ՞ր: Օրեկան մի քանի կոպեկ ենք աշխատում՝ տուն պահելու համար, եթե հրաման չկա, իմաստը ո՞րն էր շուկան փակելու: Բոլոր փողոցներում դրած, առևտուր են անում, կեղտի մեջ կորած, չեն փակում, իսկ մերը՝ փակում:

Այն դեպքում, որ մեր շուկայում սանիտարահիգինենիկ պայմանները պահպանվում են, ամեն ինչ վերահսկվում է, Սննդի տեսչությունը եկել, համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է: Ասում են, որ շուկան փակելու հրահանգը տվել է ոմն Դավիթ: Պարետատանից ասել են՝ բացեք, Սննդի տեսչությունից ասել են՝ բացեք, բայց չեն թողնում բացել: Ասում են, այդ Դավիթը «Մոլի» տնօրենն է:

Ու հիմա մեր բոլոր ապրանքները փչանում են, մի մասն արդեն թափել ենք, խոսքը գնում է միլիոնների մասին», ասում էին շուկայի աշխատակիցները: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ շուկայի գործունեությունը վերսկսելու կարգադրություն է եկել:

Կարդացեք նաեվ

Տատիկներն ու պապիկները չեն մահանում: Նրանք միշտ ապրում են մեր սրտերում

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են հզոր վեցերորդ զգայարանով

Irina Abovyan

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք․ Շուշան Ստեփանյան

Irina Abovyan

35 -ամյա երիտասարդը դաժանորեն սպանել է 39-ամյա տղամարդուն

Irina Abovyan

Եղանակը Հայաստանի տարածքում

Irina Abovyan

Դիմակներ կրունկների համար

Irina Abovyan