Շոու-բիզնես

«Այդ ամենի միջով ես էլ եմ անցել». Արուս Տիգրանյան

«Կինստագրամ» hումորային նախագծի դերասանական կազմում է Արուս Տիգրանյանը. մարմնավորում է ապագա լրագրող Անուշին: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո ծանոթացել է սցենարին եւ համաձայնել: Շատ է սիրում «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը, այդ առումով 4 աղջկա գաղափարն է դուր եկել եւ այն, որ մարմնավորելու է սկսնակ լրագրողի: Առհասարակ, սիրում է նոր բաներ փորձել:

«Շատ պատահականորեն, բայց կարծես հերոսուհուս կյանքն իմ կյանքի կրկնությունը լինի: Այդ ամենի միջով ես էլ եմ անցել: Անուշը չհանձնվող աղջկա կերպար է: Իր մասնագիտական ճանապարհին բազում խոչընդոտների է հանդիպում, չի հանձնվում, փորձում է հաղթահարել եւ իր ուժերով առաջ շարժվել: Բացում է իր անձնական բլոգը, դառնում է բլոգեր: Անուշը կարիերիստ է, միշտ փնտրտուքների մեջ, ուսանողական անմեղություն եմ տեսնում: Նա դեռեւս լրագրող չէ եւ ծանոթ չէ լրագրողական նրբություններին: Շատ եմ նմանեցնում ինձ ու Անուշին: Ժամանակին ես էլ եմ դռներ թակել, բացել իմ բլոգը ու քիչ-քիչ ինչ-որ բանի հասել: Հուսամ՝ սիթքոմում հերոսուհիս շատ վատ ավարտ չի ունենա»,- ասել է Արուսը:
6

Արուս Տիգրանյանը


Նա նշել է, որ նախագծի, իր կերպարի մասին հիմնականում դրական արձագանքներ է լսել: Դեռեւս սուր քննադատությունների չի հանդիպել: Անուշիկի կերպարը զարգանալու է: Առաջիկայում սիթքոմի հետեւորդները կտեսնեն սիրային, հետաքրքիր ու ինտրիգային պահեր:

Ի տարբերություն Անուշի՝ հաղորդավարուհին հուզական է: Ինչպես նշել է, համալսարանում էլ խնդիրներ չի ունեցել. գերազանց է ստացել դիպլոմային աշխատանքի համար, նաեւ ավարտական քննությանը, ինչի համար հպարտ է:
6

Արուս Տիգրանյանը


Խոսելով գործնական նորություններից՝ Արուսը նշել է, որ մասնակցություն ունի «Արմենիա TV»-ի եւս երկու նախագծում, բայց երկրում իրավիճակի պատճառով նկարահանումները հետաձգվել են.«Եթե վիրուսն արագ նահանջի, կարծում եմ՝ կհասցնենք այս եթերաշրջանում հանձնել հեռուստադիտողին: Առաջ հումորներ էինք անում, թե բոլորս վարակված ենք: Ինձ թվում է՝ եթե վարակվեմ, ինձ ոչինչ չի լինի: Բայց անհանգստացած եմ, որ հարազատներս չվնասվեն: Ամեն դեպքում, փորձում եմ լավատես լինել»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուս Տիգրանյանի արխիվից

Կարդացեք նաեվ

Հռիփսիմե Հակոբյանն ու մարտին Մկրտչյանը տժժում են մեքենայի մեջ Հռիփսիմեի նոր երգի ներքո

Irina Abovyan

«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին

Irina Abovyan

«Հիմա էս ուխտին հասկացա՞ք»․ Գարիկ Պապոյանը «դիմակով» ուղտի վրա (լուսանկար)

Irina Abovyan

Մենչը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունեին հայ հայտնիներից ոմանք տարիներ առաջեր առաջ

Irina Abovyan

«Այս տարվա ամառը լավ առիթ է Հայաստանը ուսումնասիրելու համար». Զարուհի Բաբայան

Irina Abovyan

Ձեզ կոչել եք հորս ընկեր, բայց խանգարում եք արձանի վերականգնմանը. Էմմի

Irina Abovyan