Հասարակություն

«Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան


Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը

Այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է սննդի գնաճը… Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը “պատահական” հեռախոսազանգերի միջոցով փորձում է մարդկանցից ճշտել՝ ապրանքները թանկացել են, թե՝ ոչ… Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ որոշ սազանդարներն էլ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ որևէ մեկը բարձրաձայնում է գնաճի մասին ու դրան հակառակ, առանց որևէ ապացույցի հայտարարում են, որ գնաճ չկա…


Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի առումով…
Այսպես, ոչ շատ մեծ, բայց գնաճ կա կաթնամթեքի արտադրանքի մեջ…
Թանկացել է նաև ձուն՝ 35/40 դրամից հասնելով 45/60 դրամի…
Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան՝ դեֆիցիտ է…Օրինակ՝ “բաղրամյանի ալյուրը”… Ինչ վերաբերում է ներկրված, հատկապես ռուսական ալյուրին, ապա այն բավականին թանկացել է…
Բավականին թանկացել է երշիկեղենը… Այսպես, “Բարի Սամարացի” ֆիրմայի “Լեռնային հսկա” երշիկի 1 կիլոգրամը 3300 դրամից հասել է 4000 դրամի, իսկ “Բժշկական” երշիկը 2800-ից թանկացել է մինչև 3000 դրամի… “Բեկոն” ֆիրմայի երշիկեղենը ևս թանկացել է…
Բավականին թանկացել է ձավարեղենը… Այսպես, հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ…
Թանկացել է նաև մակարոնեղենը… Իտալական և ռուսական արտադրության մակարոնեղենը արձանագրել է զգալի գնաճ, իսկ հայկական “Մելո Գրանո” ֆիրմայի մակարոնեղենը 330 դրամից հասել է 360 դրամի… Խայտառակ թանկացել է օղին… Օրինակ, 0,5 լիտրանոց “Ստալիցա” օղին 1100 դրամից հասել է 1820 դրամի, իսկ “Ավշարի” 0,5 լիտրանոց “Իմպերսկայա” օղին 900 դրամից դարձել է 1650 դրամ…
50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները…Օրինակ՝ “Յաշկինո” ֆիրմայի արտադրանքը…
Շեշտակի թանկացել են “Անկոր” և “Վալիո” կարագների գները…Եթե մի քանի օր առաջ “Անկոր”-ի 1 կիլոգրամն արժեր 3900 դրամ, ապա այժմ այն հասել է 4500 դրամի, իսկ “Վալիո”-ն 3800 դրամից հասել է 4280 դրամի…
Ուղղակի թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես՝ վիտամին “C”-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամ, նարինջը՝ 500-ից հասել է 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300/350 դրամ… Բավական թանկացել են նաև մանդարինը, խնձորը, տանձը և այլն…
Դե իսկ կոճապղպեղի (իմբիր) մասին խոսելն ավելորդ է. 13-14 հազար դրամով (1 կիլոգրամի մասին է խոսքը) եթե գտնես, ապա բախտավոր կհամարվես…
Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞…
Իշխանավորներին և նրանց սպասարկող օգտատերերին խորհուրդ եմ տալիս խանութներ մտնելիս հանել “վարդագույն ակնոցները” և առնչվել գնային դառը իրականության հետ՝ ինչպես դա այս օրերին անում ենք շարքային քաղաքացիներս…

Կարդացեք նաեվ

ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ-երը մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում են իրականացրել

Irina Abovyan

Մենք ամուր ենք մեր լեռների պես

Irina Abovyan

Նիկո՛լ սպասիր, հեսա ժողովրդի բողոքի ալիքը քեզ չրփելու է ու գետնով տա.բողոքի ակցիայի մասնակից

Irina Abovyan

«Մամ, շատ հոգնած եմ, հետո կզանգեմ». Արցախում զոհված տասնիննամյա Վրեժը վերջին անգամ մայրիկի հետ է խոսել

Irina Abovyan

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Ադրբեջանի ԶՈւ–ն լրջագույն վնասված է, նրանց հույսը մնացել են վարձկանները. Հովհաննիսյան

Irina Abovyan