Հասարակություն

Էրեբունու բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել․ տղամարդը ձերբակալված է

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։ Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ձեր կողմերում ԽՈՍՈՂ ԽԱՉՔԱՐ կա՞…Սպարտակ Ղարաբաղցյան

Irina Abovyan

Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է ավելի քան 160 000 մարդ. Worldometers

Irina Abovyan

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ապաքինվել է կորոնավիրուսից

Irina Abovyan

Եթե կոկորդը հաճախակի է ցավում, ձայնը խռպոտում է, խզվում է, տանջում է հազը ապա այդ խնդիրներից կօգնի ազատվել այս յուղը և 1 գիշերվա ընթացքում

Irina Abovyan

Ինքնասպանության փորձը կանխվել է

Irina Abovyan

Շնորհավոր մամուլի ազատության օրը

Irina Abovyan