Հասարակություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Մարտի 28-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաչագան Գ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ալիկ Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկներն ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար: Վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Կարդացեք նաեվ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը

Irina Abovyan

Իմաստուններն ասում են, որ աչքերն հոգու հայելին են. Ընտրեք աչքը և Ձեր մասին նոր բացահայտումներ արեք

Irina Abovyan

Հայտնի է սուրճի օգնությամբ առավել երկար ապրելու եղանակը

Irina Abovyan

Ինչպես լվանալ սրբիչները, որպեսզի նրանք պահպանեն իրենց գույնը, փափկությունն ու խոնավությունը կլանելու հատկությունը…

Irina Abovyan

Ինչպե՞ս չծերանալ, կարդացեք սա

Irina Abovyan

ԲԿ-ին անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրներ և մայրապետեր․ հայտարարություն

Irina Abovyan