Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեոլիա ջուր»-ն ուռճացված թվեր է ներկայացնում. ընկերության տնօրենն իր վարկանիշն է բարձրացնում

ArmLur.am-ը արդեն տեւական ժամանակ է բողոքներ է ստանում այն մասին, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն արդեն մի քանի ամիս է բնակիչներից ջրամատակարարման համար հավելյալ վճարներ է վերցնում, այն դեպքում, երբ տան ջրաչափերի տվյալները այլ են, իսկ պահաջվող վճարը պարզվում է՝ այլ է:

Մեզ ահազանգած քաղաքացիները տեղեկացրին, որ ընկերության տեսուչները վերջին ժամանակահատվածում տներ չեն գնում, ինչ-որ այլ ջրաչափի տվյալներ են գրում, ինչի համար էլ իրենք ուռճացված գումարներ են վճարում: Տեղեկություններ կա նաեւ, որ եթե անգամ տեսուչները ճիշտ տվյալներ են ներկայացնում, ապա ընկերության գլխավոր գրասենյակում այդ թվերը փոխվում են, մեծացվում, որպեսզի բնակիչները հավելյալ վճարներ մուծեն:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ իրավիճակը կապված է այն բանի հետ, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը հանձնարարել է ընկերության պատասխանատուններին այնքան գումար «հավաքագրել», որպեսզի կարողանան իրենց աշխատանքը ներկայացնել դրական ֆոնի ներքո՝ իբրեւ թե ընկերությունը հիասքանչ է կատարում իր աշխատանքը: Մեզ լուրեր հասան նաեւ, որ ընկերության տնօրեն Շահինյանը կառավարման ոլորըտում դեռեւս այդքան էլ փորձ չունի. մեկ ու կես տարի է ինչ ղեկավարում է, ինչի համար նպատակ ունի այս քայլով բարձրացնել իր վարկանիշը:

ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ` հասկանալու համար, թե ընկերությունում ինչ խառնաշփոթ է տիրում:

Սոնա Գրիգորյան

Կարդացեք նաեվ

Քաղաքական բոցեր #2

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, 244 առողջացում, 1 մահ

Irina Abovyan

Ցավեր կրծքի և ստորին հատվածում. Ցավերի առաջացման հիմնական պատճառը

Irina Abovyan

«Կրակի խտությունն աննախադեպ է, երբևէ նման բան այս տարածաշրջանում չի եղել»

Irina Abovyan

Հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն․ մինչ այս գտնվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին

Irina Abovyan

Վատ երազներ. ինչպե՞ս ճիշտ օգնել երեխային

Irina Abovyan