Առողջություն

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսային թոքաբորբը

Կորոնավիրուսային ինֆեկցիայի ֆոնին զարգացող թոքաբորբը ավելի վտանգավոր է, քան բակտերիային կամ այլ վիրուսային ինֆեկցիաների դեպքում զարգացող թոքաբորբը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ-ում Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները:

Նրանց կատարած հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, ցույց է տվել, որ SARS-CoV-2-ը վարակում է ոչ թե թոքային հյուսվածքի ընդարձակ հատվածներ, այլ թափանցում է բազմաթիվ ոչ մեծ հատվածներ, որից հետո գրավում է թոքերի իմունային բջիջները եւ դրանք օգտագործում տարածվելու համար, ինչը տեւում է շատ օրեր եւ նույնիսկ շաբաթներ: Ընդ որում՝ ինֆեկցիան ախտահարում է հյուսվածքները եւ առաջացնում տենդ, արյան ցածր ճնշում, երիկամների, սրտի, ուղեղի եւ այլ օրգանների աշխատանքի խանգարում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ COVID-19-ի դեպքում վտանգավոր բարդություններն առաջին հերթին կապված են հիվանդության հատկապես երկար ընթացքի հետ, այլ ոչ թե դրա ծանրության:

Մասնագետները հետազոտության ժամանակ նաեւ որոշել են դեղերի համար հիմնական թիրախները, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսային թոքաբորբի բուժման ժամանակ: Այդ թիրախներն էին այնպիսի իմունային բջիջները, ինչպես՝ մակրոֆագերը եւ Т-բջիջները:

Northwestern Medicine-ի գիտնականները նախատեսում են 2021 թվականի սկզբին փորձարարական դեղամիջոցի փորձարկումներ անցկացնել COVID-ի հետ կապված թոքաբորբով պացիենտների մասնակցությամբ: Դեղամիջոցը պետք է ճնշի բորբոքային ռեակցիաները, որոնք կապված են միկրոֆագերի ակտիվության հետ, եւ գործարկի վնասված թոքերում վերականգնողական պրոցեսները:

Կարդացեք նաեվ

Կիտրոնի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Irina Abovyan

Պատկերցնել անգամ չեք կարող, թե ինչ կարող է անգել ձեր օրգանիզմի հետ սև բողկը. իմացեք, թե ում և երբ է այն հակացուցված

Irina Abovyan

Պարզվում է՝ ատամի մածուկ արտադրողները տարիներ շարունակ խաբել են

Irina Abovyan

Մեջքի ցավերի դեմ պայքարի մի պարզ ու արդյունավետ պրոցեդուրա որը կօգնի հեշտությամբ մեղմել ցավն առանց դեղամիջոցների

Irina Abovyan

Հոնի օգտակար հատկությունները

Irina Abovyan

Կաթնաշոռի Ամենաօգտակար Հատկությունները. 5 Պատճառ Սննդակարգում Կաթնաշոռ Ներառելու Համար

Irina Abovyan