Խոհանոց

Եթե սիրում եք պատրաստել, ապա այս անգամ փորձեք հավի մսով կոտլետի այս տարբերակը. այն չափազանց համեղ է ու հագեցնող

Բաղադրիչներ

  • հավի փափկամիս — 400 գ
  • պանիր մասկարպոնե — 150 գ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • կարագ — տապակելու համար
  • բուսայուղ — տապակելու համար

Ինչպես նաև՝

  • պապրիկա — 1 ճ/գ
  • չորահաց — 4 ճ/գ
  • քրքում — 0,5 թ/գ

Կանաչ միջուկի համար՝

  • կարագ — 30 գ
  • կանաչի — մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:

havi-msov-kotlet-1

Պատրաստում ենք կանաչ միջուկը:

Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:

havi-msov-kotlet-2

Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:

havi-msov-kotlet-3

Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես:

havi-msov-kotlet-4

Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

havi-msov-kotlet-6

Ահա և վերջ:

havi-msov-kotlet-7

Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ։

Կարդացեք նաեվ

Սպագետտի պանրով ու խոզապուխտով

Irina Abovyan

Կարտոֆիլով և ձվով ամենահամեղ նախաճաշը

Irina Abovyan

Համեղ և օգտակար նախաճաշ՝ ամբողջ ընտանիքի համար

Irina Abovyan

Չի կարելի ջուրը երկու անգամ եռացնել, ահա թե ինչու

Irina Abovyan

Շատ համեղ աղցան, փորձեք անպայման

Irina Abovyan

Պիցցա լավաշի վրա, համից չեք կշտանա

Irina Abovyan