Ահա թե ինչպես են բուժում յոդով․
Պատրաստվելով քնելուն՝ յոդով գծեր անել մարմնի տարբեր հատվածներում։
Անհրաժեշտ է․
- յոդ 5%
- բամբակով չոփիկներ
Այս հնդկական մեթոդը ենթադրում է, որ յոդով գծերը պիտի արվեն մարմնի կոնկրետ հատվածներում և ճիշտ հերթականությամբ։ Սա կուրսային բուժում է, որի 2 ցիկլերի միջև պիտի լինի 10-օրյա դադար։ Իրականացվում է բուժումը գարնանը և աշնանը։ Ըստ որոշ հետազտությունների՝ առավել մեծ արդյունք է ապահովում սեպտեմբերին և մարտին իրականացված բուժումը։
Ահա թե ինչպես է ընթանում բուժումը․
- առաջին օրը՝ ձախ դաստակի պարագծով
- երկրորդ օրը՝ աջ ոտքի կոճի պարագծով
- երրորդ օրը՝ աջ դաստակի պարագծով
- չորրորդ օրը՝ ձախ ոտքի կոճի պարագծով
- հինգերորդ օրը՝ ձախ արմունկից քիչ վերև հատվածում
- վեցերորդ օրը՝ աջ ծնկից քիչ ներքև
- յոթերորդ օրը՝ աջ արմունկից քիչ վերև
- ութերորդ օրը՝ ձախ ծնկից քիչ ներքև
- իններորդ օրը՝ անցկացնել ընդհատվող գիծ՝ մեջքից դեպի ձախ կոնքը
- տասներորդ օրը՝ նույն գծից անել, սակայն հակառակ ուղղությամբ՝ դեպի աջ կոնքը
Շտապել պետք չէ․ մի օրում պետք է ընդամենը մի գիծ անել՝ պարտադիր մարմնի նշված հատվածում։
Նոր կուրս պահանջվում է միայն 5 ամիս անց։