Այս տարի արդեն 13-րդ անգամ Հայաստանը կմիանա «Երկրի ժամին»։ Մարտի 28-ին (այսօր) երեկոյան ժամը 8։30-ից 9։30 կանջատվի Երևանի գլխավոր փողոցների և մի շարք շենքերի արտաքին լուսավորությունը։
Սա աշխարհի ամենամասշտաբային բնապահպանական միջոցառումն է` ուղղված կլիմայի փոփոխության դեմ պայքարին, որին մասնակցում է 188 երկիր։
Կորոնավիրուսը (covid 19) ամբողջովին փոխեց միջոցառման ձևաչափը, բայց դուք կրկին կարող եք դառնալ միջոցառման անմիջական մասնակիցը՝ տանից դուրս չգալով։ «Երկրի ժամի» հիմքում ընկած է եղել մարդկանց միասնականության գաղափարը։ Այդ իսկ պատճառով բոլորս միասին այսօր 8։30-ին մեկ ժամով անջատենք տան լույսերը: Բացի այդ, https://www.earthhour.org/voice հղումով կարող եք բարձրաձայնել մեր երկրում առկա որևէ բնապահպանական խնդրի մասին։
«Երկրի ժամը» հնարավորություն է տալիս մտածելու, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր Երկիր մոլորակին, ինչպիսի պատասխան ենք մենք ստանում նրանից։
Առողջություն Ձեզ ու Ձեր ընտանիքներին:
#EarthHour #WWF #covid19 #ՄնաՏանը