Հասարակություն

Հարբած վարորդը բռունցքով հարվածել է ոստիկանին

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադարած անձը ձերբակալվել է

Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:
Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:
Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաեվ

Մինչ կառավարությունում մեղավորներ են փնտրում կորոնավիրուսի տարածման մեջ, լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում քանի օր է, պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները՝ ի նշան բողոքի, փակել են անցակետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, որոնք ապրիլի 23-ից հետո կունենան դրական փոփոխություններ

Irina Abovyan

Ձեր ընտրած հրեշտակը ահա թե ինչ կասի ձեզ

Irina Abovyan

ԱԱԾ-ն հայտարարում է՝ 097-77-72-70 հեռախոսահամարը ձեռք են բերել ադրբեջանական հատուկ ծառայությունները

Irina Abovyan

Անօթևան կամ փողոցում հայտնված արցախցիներ չկան. Միքայել Վիրաբյան

Irina Abovyan

Այ ռիտայի տղա, քեզ ո՞նց ես թույլ տալիս անցնել էն սահմանները, որի համար քո ազգի 90 տոկոսը պայքարում էր․Արմեն Հովհաննիսյան

Irina Abovyan