Հասարակություն

Այսօր՝ ժամը 20։30-ին, կմեկնարկի «Մոլորակի ժամը». մեգապոլիսներում մեկ ժամով կանջատվի լուսավորությունը

Ամեն տարի աշխարհը մեկ ժամով համախմբվում ընդհանուր նպատակի՝ բնության ու մոլորակի պահպանության շուրջ։ Համամարդկային այս միջոցառման արդյունքում աշխարհի խոշոր մեգապոլիսները միաժամանակ՝ մեկ ժամով անջատում են խոշոր կառույցների ու շենքերի լուսավորությունը, իսկ այդ քաղաքների բնակիչները միանում են արշավին իրենց բնակարաններում՝ անջատելով բոլոր էլեկտրական սարքերն ու լույսերը։

«Մոլորակի ժամի» նպատակն է ևս մեկ անգամ մարդկության ուշադրությունը սևեռել համամարդկային մարտահրավերների՝ մասնավորապես Երկիր մոլորակի, դրա ռեսուրսների ու բնական պաշարների պահպանության վրա։ Այն կոչ է անում մարդկանց լինել ավելի խնայող ու մոլորակին չվերաբերվել որպես անսպառ ռեսուրսի։

Չնայած կորոնավիրուսի (COVID-19) հարուցած իրավիճակին և դրա տարածման դեմ ամբողջ աշխարհում տարվող պայքարին, այս տարի ևս աշխարհը կմարի լույսերը՝ հանուն Երկիր մոլորակի։ Ժամը չի ուղեկցվի մասսայական միջոցառումներով և կիրականացվի հեռավար։

Մեր քաղաքացիները նույնպես 20։30-ին կարող են մարել բնակարանների ու այլ շինությունների լույսերը՝ միանալով համաշխարհային արշավին։

Կարդացեք նաեվ

Շատ համեղ ամառային տորթ ելակի միջուկով

Irina Abovyan

Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին

Irina Abovyan

Աստղագուշակ մայիսի 7-ի

Irina Abovyan

«Կյանքի բույս» բուժում է շաքարային դիաբետը, վերականգնում իմունային համակարգը և դանդաղեցնում ծերացման պրոցեսը!

Irina Abovyan

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել. մուտքի ու ելքի հատուկ ռեժիմներ կգործեն

Gevorg Kazaryan