Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում: «Հենրիխ Մխիթարյանը մեծ, ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա մեծ ֆուտբոլիստ է խաղադաշտում, և մեծ մարդ խաղադաշտից դուրս»,- Ձանիոլոյի խոսքերը փոխանցում է Mediagol.it կայքը: