Հասարակություն

Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար

ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել էկորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է գործակալության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:

«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Mefloquine»-ի ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:

Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։

Գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

«Տղերք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք` ամուսինների՞, թե՞ վիրուսի». Արսեն Բաբայան

Irina Abovyan

Հայ բարերար Սամվել Կարապետյանի հարգանքի արժանի քայլը Բեյրութում պшյթյունից տուժшծ հայերի համար

Irina Abovyan

Ե՞րբ կհեռանան անձրևները, և որո՞նք են ցրտահարության ռիսկի տակ գտնվող գոտիները

Irina Abovyan

«Մի քանի ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են». փոխնախարար

Irina Abovyan

Եղեսպակը անգինայի և մրսածության դեմ․ Հետաքրքիր բացահայտում

Irina Abovyan

Ալյուր,ջուր և լցոն..Անկրկնելի ուտեստ թավայի մեջ,շատ սովորական մթերքներով

Irina Abovyan