Հասարակություն

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 29-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են փրկարարները

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Գևորգյանը իր վարած Mazda մակնիշի 13 GA 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գևորգյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Արցախում 3 քաղաքացի մեկուսացված է, 20-ը՝ ինքնամեկուսացած. ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն

Irina Abovyan

Խիստ ԱՆՀՐԱԺԵՇՏ. Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքների ցանկը

Gevorg Kazaryan

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԹԵՍՏԱՎՈՐՎԵՆ

Irina Abovyan

Դավիթ Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ

Irina Abovyan

Զանգեց, ասաց պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին մայրություն անել, իր տունը կտակել նրան․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Irina Abovyan