Հասարակություն

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 40-ամյա վարորդը Peugeot-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Էմիլ Փանոսյանը իր վարած Peugeot 307 մակնիշի H422 EP 97 RUS համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը տեղում մահացել է։ Մահացածի դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, իսկ վարորդին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն ստանալով՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրմանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Սահմանապահ Բաղանիս գյուղի, մոտ 2,8 կմ ճանապարհահատվածը լուսավորեցինք ժամանակակից գերխնայող լեդ լուսատուներով․ Սիփան Փաշինյան

Irina Abovyan

Քածերի հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը, էսօր այլասերվածության դեմ ա պայքարում․

Irina Abovyan

Բացահայտվել է երիտասարդության պահպանման գաղտնիքը

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Երևանում. 28–ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Այսօր Մաշտոցի պողոտա` մի հատված Ստամբուլյան կոնվեցիայից

Irina Abovyan

Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan