Հասարակություն

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս է հայտնել

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս է հայտնել

Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աֆեյանը հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:

Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան:Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Առցանց վեբինարին մասնակցում էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին, «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը և բժիշկ Դավիթ Նաբարրոն:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 614 հազարը, վիրուսից մահացել է ավելի քան 28 հազար մարդ, ապաքինվել ավելի քան 137 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 է, ապաքինվել և դուրս է գրվել 28 անձ, մահացել մեկ քաղաքացի:

Կարդացեք նաեվ

36-ամյա տղամարդը անզգուշաբար կրակել էր ոտքին

Irina Abovyan

Աշոտն արդեն տանն է։ Նոր ու բացառիկ լուսանկարներ․ Հուզվել են բոլորը

Irina Abovyan

10 ժամ գազ չի լինելու նշված հասցեներում

Irina Abovyan

Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Irina Abovyan

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հոպա՛ր, խնդրում եմ, ինձ էլ տար». Մալաթիայի ջոկատը մեկնեց առաջնագիծ

Irina Abovyan