Հասարակություն

Էլի ու էլի եմ համզովում, որ Հայաստանը մոլորակի լավագույն երկիրն ա. Նույնիսկ էս համավարակի պայմաններում չկա Երկրի վրա մի ուրիշ կետ, որտեղ կուզեյի լինեի Հայաստանի փոխարեն.հիմա նշեմ՝ ինչի

Էլի ու էլի եմ համզովում, որ Հայաստանը մոլորակի լավագույն երկիրն ա. Նույնիսկ էս համավարակի պայմաններում չկա Երկրի վրա մի ուրիշ կետ, որտեղ կուզեյի լինեի Հայաստանի փոխարեն.հիմա նշեմ՝ ինչի

Երեկ ընկերոջս հետ եմ խոսում, ով ԱՄՆ ա ապրում: Խոսալուց էլի ու էլի եմ համզովում, որ Հայաստանը մոլորակի լավագույն երկիրն ա: Նույնիսկ էս համավարակի պայմաններում չկա Երկրի վրա մի ուրիշ կետ, որտեղ ես կուզեյի լինեի Հայաստանի փոխարեն:

Թվում ա թե 10 ավիկակիր, աշխարհի հզորագույն տնտեսությունն ու բանակը ունեցող երկիրում, որտեղ կենտրանցված ա ամեն ինչ, սկսած արվեստից մինչև գիտություն՝ պետք ա որ մարդիկ ավելի լավ զգան իրենց, քան 3 մլն բնակչությանբ, 2 կողմից փակ սահմաններով ու մի հատ էլ իգիլից ոչ մի բանով չտարբերվող 10 մլնանոց երկրի հետ պատերազմ անող Հայաստանում: Բայց չէ, Հայաստանում մարդը իրեն ավելի լավ ա զգում(չնայած համեմատելու բան չունեցողները դրա մասին չեն էլ կասկածում), քան մոլորակի ամենահզոր ու հարուստ երկրի քաղաքացին: Ու հիմա նշեմ, թե ինչի:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Թորոսյանը:
.


Հայաստանի ժողովուրդը սիրում ա իրար: Եկեք մի պահ փողոցի աղբամանները վառող, անցումից լամպչկա գողացող կամ մեքենայից շուն քաշող մի քանի հոգուն մոռանանք: Գլոբալ վերցրած Հայաստանի ժողովուրդը շատ լավն ա, շատ հարգանքով ու սիրով ա վերաբերվում իրար ու էդ հարգանքը, սերն ու կոնսոլիդացիան բերում ա նրան, որ էսօր խանութներում ու կրպակներում կարելի ա տեղաշարժի տպած թերթիկներ վերցնել, լրացնել: Էսօր կամավորների խմբերը ծերերին ու կարիքավորներին սնունդ են առաքում: Սոցապից զանգում են հաշմանդամ ունեցող ընտանիքներին ու օգնություն են առաջարկում: Ոմանք հատուկ ռեժիմը թեթևացնելու համար կայքեր են ստեղծում, հարևանը ինտերնետը կիսում ա հարևանի հետ, որ երեխան օնլայն դասեր անի: Մեկ-մեկ օգնության, իրար ձեռք մեկնելու նենց դեպքերի մասին եմ իմանում, որ եքա մարդ հալիս, հուզվում եմ:
.
ԱՄՆ-ում(ու շատ այլ հարուստ երկրներում) մեծամասամբ բժիշկ դառնում են, որովհետև մեջը շատ փող կա: Մեր մոտ բժշկի գործի մեջ ավելի շատ տանջանք ու գլխացավանք կա, քան փող: ԱՄՆ-ում բուժքույրը ծրագրավորողի չափ փող ա ստանում, Հայաստանի մասին չնշեմ էլի: Այսինքն մեր մոտ մարդը բուժծառայություն ա գնում գաղափարական մղումներից ելնելով, զինվորականի պես: Ու զինվորականի պես էլ անձնազոհ լծվում ա իրա գործին, տնից տեղից կտրված, առանց հանգստի, առանց նորմալ վարձատրության ու սեփական առողջությունը չխնայելով կյանքեր ա փրկում:
.
Հայաստանում բիզնեսը կանգնում ա մարդկանց կողքին(էլի որոշ բացառություններ հանած): Արդեն թիվ ու համար կորցրել եմ, թե քանի տեղական բիզնես ա աջակցություն ցուցաբերում վարակի դեմ պայքարին: Դրան գումարած անհատների ներդրումները(այդ թվում սփյուռքից): Եթե մեզ թվում ա, թե ԱՄՆ-ի պես հարուստ երկիրը դրա կարիքը չունի՝ մենք սխալվում ենք: ԱՄՆ-ում բժշկական հանդերձանքի խնդիր կա, սարքավորումների խնդիր կա, դիմակների ու թոքերի արհեստական օդափոխման համակարգի խնդիր կա: Դեպքեր են ֆիքսվել, որբ հոսպիտալներում սովորական պոլիէթիլենային թաղանթ են օգտագործում որպես պաշտպանիչ հանդերձանք: Իլոն Մասկն ա Կալիֆորնիային օգնություն տվել: Իսկ Ford-ն ու GM-ը դեռ խոստացել են մի բան անեն, սարքեր արտադրեն: Կստացվի, թե չէ՞, ու ե՞րբ ոչ ոք չգիտի:
.
Հայաստանի Հանրապետությունը իր սուղ միջոցներով շատ ավելի հուսալի հովանավոր ա իր քաղաքացիների համար, քան մեծ, հարուստ ու հզոր պետությունները։ Հայտնի ու անհայտ միլիոն պատճառ կա, որ Հայաստանում մեկ մարդու կյանքը շատ թանկ ա պետության ու հասարակության համար։ Մենք մի մարդու կյանքի կորուստը որպես անձնական կորուստ ենք տանում։


.
Հենց նույն ԱՄՆ-ում մարդու զանգին ավելի դժվար են արձագանքում, ավելի դժվար են համաձայնվում տեստեր անել, քան Հայաստանում։ Հա, մենք մի քիչ ուշ ենք արտակարգ դրություն հայտարարել, մարզային ենթակառուցվածքների հետ խնդիրներ ունենք, բայց երբ տեսնում ես ինչ վիճակ ա աշխարհի ամենահզոր երկրում, մոռանում ես մանր թերությունները։
.
Կազմավորման օրվանից Հայաստանի երրորդ հանրապետությունը արհավիրքներ ա հաղթահարում։ Դեռ անկախությանը նախորդող տարիներին հայ ժողովուրդը արհավիրքներ ա հաղթահարել։ Ու արդեն 2 հազարամյակից ավել հայ ժողովուրդը ամեն ինչ հաղթահարելով հասել ա 2020 թվական։ Սա էլ ենք հաղթահարելու ու գնանք մոտակա հազարամյակները դիմավորելու։ Որովհետև մենք կարողանում ենք հասարամյակներ դիմավորենք։

Կարդացեք նաեվ

Մայրն ասում է՝ երեխայիս ասել են տանենք խեղդենք, որ բանակ չգնա ու ժամեր անց իրեն հայտնել են, որ երեխան խեղդվել է. նա քրեական գործը ծածկադմփոց անելու մեջ մեղադրում է Արագածոտնի մարզի քննիչներին

Irina Abovyan

Ողբերգական դեպք Երևանում. «Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի դիմաց Nissan-ը բախվել է ծառին և էլեկտրասյանը. վիրավորներից մեկին փրկարարները հայտնաբերել են դրսում, մեկին էլ դուրս են բերել ավտոմեքենայից

Irina Abovyan

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ մեկ օրում Covid-19–ի ներքին փոխանցման դեպք չի գրանցվել

Irina Abovyan

Ունենք 24 առողջացած․ Ալինա Նիկողոսյան

Irina Abovyan

Այս նշանները ասում են, որ ձեր տանը վատ էներգիա է կուտակված

Irina Abovyan