Հասարակություն

Արթուր Ալեքսանյանը առաջինն է վարկանիշով, Կարապետ Չալյանը՝ երրորդը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարբեր քաշային կարգերի վարկանիշային աղյուսակների լավագույն տասնյակները: Հայաստանի ըմբիշներից դրանցում տեղ են զբաղեցրել 6 ըմբիշ: 

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 60 վարկանիշային միավորով ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ առաջին տեղն է բաժանում հունահռոմեական ոճի 97 կգ քաշային ըմբիշների մեջ: 77 կգ քաշային Կարապետ Չալյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը (9-րդ տեղ), 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը (8), 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը (10): 

Ազատ ոճի ըմբիշներից լավագույն արդյունք ունի միայն Գրիգոր Գրիգորյանը, որը 10-րդն է 79 կգ քաշային կարգում:

Հավելենք, որ ըմբշամարտում վարկանիշային աղյուսակի արդյունքները հաշվի չեն առնում օլիմպիական խաղերի ուղեգրերի բաշխման համար, ինչպես դա արվում է ձյուդոյում և թաեքվոնդոյում:

Կարդացեք նաեվ

Ընտրեք քարտերից մեկը և այն կբացահայտի ձեզ

Irina Abovyan

Մարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Երեխան չորս ամիս անցկացրել է մարտկոցը կոկորդում և ողջ է մնացել

Irina Abovyan

Զարմացրեք ձեր սիրելիներին այս համեղ լցոնած սնկով․ պարզապես հալչում է բերանում

Irina Abovyan

Դանակահարություն Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում. անչափահաս տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Irina Abovyan

Թքած ունեմ քո տուգանքի վրա էլ, հրաման տվողի վրա էլ. շատ զայրացած քաղաքացի

Irina Abovyan