Հասարակություն

«Մի՛ զարմացեք կամ դրա տակ դավադրություն մի՛ փնտրեք».

Այսօր իշխանության ներկայացուցիչներս քայլեր ենք անում, որոնք ոմանց զայրացնում, քննադատության տեղիք են տալիս, ոմանց էլ ոգևորում, զարմացնում, ուրախացնում ։ Հա գիտեմ տարօրինակ է, երբ հարցով դիմում եք և նույն պահին պատասխան ստանում, երբ խնդիրը լսում են և ամեն կերպ փորձում օգնել, երբ վարչապետը ուղիղ կապ է հաստատում քաղաքացու հետ, երբ պատգամավորը չի զլանում հաճախ լինել գյուղում, գյուղացու տանը` հազար ու մի խնդիր կամ հաճելի պահեր կիսելով։ Հա մենք այդպիսին ենք, տարօրինակ…
Սովորե’ք լինել ուշադրության մեջ, դա հաճելի և օգտակար վիճակ է։ Մի’ զարմացեք կամ դրա տակ դավադրություն մի’ փնտրեք, ամեն ինչ մարդկային է ու բնականոն։ Հասկանում եմ, որ սա սովորական երևույթ չի եղել , բայց տարօրինակությունը փնտրեք հենց այդտեղ, ինչո՞ւ…
Մարդիկ կարիք չունեին, թե՞ խնդիրները հենց նոր են մեր երկրում։
Ոչ, երկուսն էլ չէ…
Պարզապես բոլորս ունեինք հոգատարության կարիք, բայց կար հոգատարության պակաս, իսկ այսօր ամեն ինչ անում ենք այդ պակասը լրացնելու համար…
Լավ եղեք, մնացեք տանը և ձեր բոլոր հարցերը կամաց ֊կամաց կլուծվեն։
Առողջ և բարի հանգստյան օրեր`թեև օրեր շարունակ հանգստյան օրեր են 😉
#հոգատարՀանրությու

Կարդացեք նաեվ

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

Գիշերվա ժամին քաղաքացին գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները (Տեսանյութ)

Irina Abovyan

Անկարան ու Բաքուն՝ ընդդեմ Հայաստանի, Արցախի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի

Irina Abovyan

Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Irina Abovyan

Սպանություն Արարատի մարզում. կա ձերբակալված անձ

Irina Abovyan

48-ամյա կին է բերման ենթարկվել

Irina Abovyan