Հասարակություն

Դագաղը փակ է լինելու, մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին․ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացածի հուղարկավորության մասին

Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ «Ա1+»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ կերպ է  իրականացվում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը, և արդոք մահացածից հնարավո՞ր է վարակը փոխանցվի։

«Ունենք մեկ դեպք արդեն։ Դա համաճարակաբանական ցուցումներով է լինելու։ Դագաղը փակ է լինելու, այսինքն՝ մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին։ Հայաստանը այդ կերպ է գործում, քանի որ ամբողջ աշխարհում դեռ ապացուցված փաստեր չկան, թե մահացածի դիակից կարո՞ղ է վարակը տարածվել, թե ոչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։Ներկայումս, ըստ մամուլի խոսնակի, աշխարհում քննարկվում է այն հարցը, թե կորոնավիրուսից մահացածներից արդյոք վարակի վտանգ կա՞, թե՞ ոչ․ թե ինչպե՞ս մարմինը հանձնել հողին։ «Կան երկրներ, որտեղ այրում են։ Մենք այն տարբերակն ենք առաջարկում, որ դագաղը հերմետիկ փակ լինի, և որ մարդիկ մոտ չգնան»,- նշեց նա։ Նիկողոսյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցերին համապատասխան։

Կարդացեք նաեվ

Մեզ ոչ ոք չի կարող պատվաստանյութ պարտադրել. բժիշկ Հայկ Մանասյան

Irina Abovyan

Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ մեկ երեխա վիրավորվել է

Irina Abovyan

Մահվան 10 նոր դեպք․ քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացածները

Irina Abovyan

Մանկապարտեզից երեխային հետ են ուղարկել տուն. ինչ են նկատել դաստիարակները

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, որ հունիսին իսկական սեր կգտնեք

Irina Abovyan

«Էրեբունի» ԲԿ-ի բուժաշխատողներ են մեկուսացվել՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով․ տնօրենը չի հիշում, թե քանի հոգի են

Irina Abovyan