Հասարակություն

Խաչապուրիի հազվագյուտ բաղադրատոմս, որին միանգամից սիրահարվում ես

Պատրաստելով այս բաղադրատոմսով խաչապուրին կհամոզվեք, որ այն կատարյալ է։ Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես նկարում է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Ալյուր – 3 բաժակ
  • Կեֆիր – 1 բաժակ
  • Ձու – 2 հատ
  • Աղ – 1 թ.գ.
  • Շաքարավազ – 1 թ.գ.
  • Սոդա – 0,5 թ.գ.
  • Բուսայուղ 1 ճ.գ.
  • Պինդ տեսակի պանիր – 400 գր.
  • Կարագ – 50 գր.

Պատրաստման եղանակը

1. Կեֆիրի մեջ մեկ ձու, շաքարավազ, աղ և բուսայուղ ենք ավելացնում, լավ խառնում ենք։

2. 2 բաժակ ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք սոդան, խառնում ենք և միացնում ենք կեֆիրով զանգվածին։

3. Փափուկ խմոր ենք հունցում, մի քիչ ալյուր ավելացնելով, մինչև որ փափուկ խմոր կստացվի, որին կարելի է ձև տալ։ Խմորը պետք է ձեռքերին մի քիչ կպչող լինի։

4. Կարևորը ալյուրը չչարաշահել, հակառակ դեպքում խաչապուրին չոր կստացվի։ Խմորը ծածկում ենք անձեռոցիկով և թողնում ենք հասունանա։

5. Պանիրը քերում ենք խոշոր քերիչով, ավելացնում ենք ձուն և խառնում։ Միջուկը պատրաստ է։

6. Խմորից երշիկ ենք ձևավորում և բաժանում ենք 9 մասի։

7. Ամեն մի հատվածից լոշիկ ենք ձևավորում։

8. Կենտրոնում դնում ենք պանրով միջուկը։

9. Լոշիկի ծայրերը դեպի մեջտեղ ենք բերում և ամրացնում։

10. Ստացված պարկը շուռ ենք տալիս և մի քիչ գրտնակում, բայց ոչ ուժեղ։

11. Խաչապուրին թխում ենք տաք թացայի մեջ երկու կողմից՝ առանց ձեթի։ Կարելի է թավան կափարիչով ծածկել։

12. Պատրաստի խաչապուրիի վրա անմիջապես կարագ ենք դնում և տարածում։

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 64-ամյա, 65-ամյա և 90 ամյա տղամարդիկ, ունեցել են քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Irina Abovyan

Երեխաների բժշկական սպասարկումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունում

Irina Abovyan

6-ամյա երեխան տարվա 6 եղանակ թվարկեց. Նրա պատասխանը ուսուցչին ուղղակի ապշեցրել է

Irina Abovyan

Կենդանակերպի այս 5 կանայք տղամարդուն թույլ չեն տալիս ղեկավարել իրենց. տղամարդի՛կ իմացեք և զգուշացեք

Irina Abovyan

Բանանով տորթ առանց թխելու. Ամենահամեղ տորթը, որը ես երբևէ փորձել եմ

Irina Abovyan

Գանձասարս…Դադիվանքս… Ամարասս…Սուրբ Տաճարներումս դեռ հնչելու է կոմիտասյան Պատարագը

Irina Abovyan