Հասարակություն

Պոլիէթիլենային պարկերը պետք է արգելվեն, բայց մարդիկ էլ հացը թևի տակ դրած չպետք է գնան տուն

Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Այդ օրինագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, վաճառքը և իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրվածների։ Նախարարն ասել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ոլորտի 44 արտադրողները հնարավորություն կունենան կենսաքայքայվող պլաստիկից, թղթից ու կտորից պարկերի արտադրման ուղղությամբ աշխատելու։

Որպես փաստարկ՝ նախարարը նշել է. «Ողջ աշխարհը շարժվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը բացառելու ճանապարհով, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում անգամ ձկների ստամոքսում»։

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սխալ է պոլիէթիլենային տոպրակով հաց վաճառելը։

«Թղթից, չթից հատուկ տոպրակներ են կարվում, և մարդիկ կարող են այդ տոպրակը լվանալ, օգտագործել, նորից լվանալ։ Արգելելը ճիշտ է, բայց չպետք է այնպես լինի, որ մարդիկ հացը, սննդամթերքը թևի տակ դրած գնան, ինչպես նախկինում էր։ Ես կարծում եմ, որ պոլիէթիլենի արգելումը, սահմանափակումը շատ արդյունավետ է բնապահպանական տեսանկյունից։ Պետք է մտածել թղթից տոպրակներ արտադրելու մասին, որպեսզի սննդամթերքը վաճառվի այդ տոպրակներով, կամ մարդիկ դրանցով տուն տանեն այն»,- ասաց բնապահպանը։

Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը ևս համարում է, որ անհրաժեշտ է հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից։

«Ոչ միայն պլաստիկ փաթեթներից, այլև առօրյա, մեկանգամյա օգտագործման սպասքից  էլ պետք է հրաժարվել։

Սակայն խնդիրները շատ են, և առօրյա կյանքում դրանք օգտագործվում են։ Հիմա, օրինակ, տներում հավաքում են թափոնները, աղբը և տոպրակներով թափում են դուրս։ Պետք է շատ զգույշ լինել։ Եթե իրոք կարողանանք մշակել քայքայվող պլաստիկը, ապա դա բավականին նպաստավոր կլինի։ Իսկ թղթից տոպրակների անցնելու դեպքում մենք պետք է ունենանք համապատասխան պլանտացիաներ։ Խանութ գնալիս կարող ես մեծ տոպրակներ օգտագործել, բայց եթե տարբեր բաներ ես գնում, օրինակ՝ միրգ և միս, ակնհայտ է, որ դա պետք է փաթեթավորվի։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կգտնվեն լուծումներ»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Գիտնականները պարզել են, որ բացասական արյուն ունեցող մարդիկ յուրահատուկ ծագում ունեն

Irina Abovyan

Հրատապ թողարկում. վերջին լուրերը՝ շփման գծից

Irina Abovyan

Շատ թեթև կեքսեր՝ պատրաստված թթվասերով. 20 րոպե, և շատ համեղ թխվածքը սեղանին է

Irina Abovyan

Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ

Irina Abovyan

Խաղաղության կոչ էինք անում` չսեղմեցին մեր ձեռքը. նորմալ է, որ հիմա հուզված են. Աննա Հակոբյան

Irina Abovyan

Մի քանի գոմիկ եկել ու մեր հայ ազգի մտածելակերպը փոխում են. Չարեքթար գյուղի բնակիչ

Irina Abovyan