Հասարակություն

ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր չափի գումարներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլփոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է գրված եղել նամակում:

Եվ այսպես, թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար»:

Կարդացեք նաեվ

Շագանակագույն աչքերով մարդիկ ամենաառանձնահատուկն են, և ահա թե ինչու

Irina Abovyan

«Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի». Արսեն Թորոսյան

Irina Abovyan

«ՕԳՆԻՐ ԻՆՁ, ՏԵՐ» ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…

Irina Abovyan

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Այսօրվա աստղագուշակ

Irina Abovyan

Ձեր եղունգների ձևը անսպասելի բացահայտումներ կանի Ձեր մասին

Irina Abovyan