ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ողջունելով այդ քայլը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոնի առողջապահական և մարդասիրական օգնություն կհատկացնեն առավել խոցելի երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։ Միջոցները տրամադրվելու են աշխարհի՝ առավել վտանգված 64 երկրներին։
Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել օժանադակել, որպեսզի Վաշինգտոնն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։