Հասարակություն

Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

Մարտի 28-ին՝ ժամը 00:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին-Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղևոր Էրիկ Ս.-ն (ծնված 2000 թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Էմիլ Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակով:

Կարդացեք նաեվ

Կաղամբով շատ համեղ ու հյութեղ աղցան

Irina Abovyan

ՀՀ դեսպանատունը հաստատեց. Հայաստանից Կրասնոդար մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Irina Abovyan

Հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կրկնակի ավելանում է․ որոշումն ուժի մեջ է մտել

Irina Abovyan

Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի է պահվում․ՀՀ քննչական կոմիտե

Irina Abovyan

«Այ, ինչու՞ չլինեմ Հայաստանի նախագահ». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու «պորտը տեղը դրել»

Irina Abovyan

«Մահվան ևս մեկ դեպք ունենք». ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Irina Abovyan